Թուրքիան հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել Կիպրոսի օկուպացված հյուսիսային հատվածում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։ Նա չի բացառել զենքի նոր մատակարարումները կղզի։ «Դա մեր իրավունքն է»։
Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջին արձագանքը (Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն հանելու ԱՄՆ որոշմանը) կղզու օկուպացված հատվածի տարածքում հարվածային ԱԹՍ-ների տեղակայումն էր։ Էրդողանը նշել է, որ անկախ ռազմաբազա ստեղծելու որոշումից՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի այսօր օդ բարձրացող ինքնաթիռները կարող են հնարավորինս շուտ հասնել կղզի։ «Այդ հարցում որեւէ խնդիրներ չկան»,- վստահեցրել է նա։ Նա նաեւ հայտարարել է Կիպրոսի նախագահի՝ երկկողմ հանդիպում անցկացնելու նախաձեռնության մասին։ «Նիկոս Անաստասիադիսը (Պրահայում) պնդել է երկկողմանի հանդիպում անցկացնել։ Անգամ միջնորդների է ներգրավել։ Ի պատասխան հիշեցրի, որ երկու ամսից նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է։ Նման իրավիճակում նման հարց չի քննարկվում։ Ես նաեւ նշել եմ, որ նրանք (Նիկոսիան) մշտապես գործում են ինչ-որ մեկի հրահանգով։ Իսկ այդպես գործ չի արվում, եւ դրանք ցանկալիին չեն տանի»,- ասել է Էրդողանը։
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44