ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ առցանց հանդպման ընթացքում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասակավան վերահաստատել է Հայաստանի հետ իր գործընկերությունն ամրապնդելու և ներառական, դիվերսիֆիկացված ու վերափոխիչ աճին հետամուտ լինելու հարցում երկրին օգնելու բանկի հանձնառությունը։
«Ավելի քան 17 տարի է, ինչ սերտ գործընկերությամբ աշխատել ենք Հայաստանի հետ՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և հայաստանցիների կյանքը բարելավելու նպատակով», ասաց պրն Ասակավան։ «ԱԶԲ-ը կշարունակի ներդրումներ կատարել առաջնահերթ ենթակառուցվածքներում և բարելավել հիմնական հանրային ծառայությունները, միաժամանակ աջակցություն ցուցաբերելով տարածաշրջանային համագործակցությանը, մասնավոր հատվածի զարգացմանը, և կշարունակի օգնել Հայաստանին՝ կլիմայի ոլորտի իր թիրախային ցուցանիշներին հասնելու հարցում»։ Հայաստանի կանաչ տնտեսության անցմանն աջակցելու նպատակով ԱԶԲ-ն օգնում է կառավարությանը ձևակերպել կանաչ տնտեսության քաղաքականությունը։ ԱԶԲ-ի Տնօրենների խորհրդի կողմից այս տարի դիտարկվելիք՝ քաղաքականության վրա հիմնված վարկի միջոցով բանկը կօգնի Հայաստանին համապատասխանեցնել իր տնտեսական և ֆինանսական քաղաքականության գործիքները երկրի՝ կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության թիրախներին։ Պրն Ասակավան և պրն Գրիգորյանը քննարկել են ԱԶԲ-ի ընթացիկ և պլանավորվող աջակցությունը, այդ թվում՝ ներդրումները տրանսպորտի, կրթության, առողջապահության, գյուղատնտնեսության ոլորտներում, և կլիմայադիմակայուն և ցածր ածխածնային քաղաքային ենթակառուցվածքներում։ Նրանք քննարկել են նաև աջակցությունը հանրային կառավարման բարեփոխումների, թվային վերափոխման և տարածաշրջանային համագործակցության ու ինտեգրման ուղղություններով։ Պրն Ասակավան կառավարությանը հայտնեց իր դրվատանքը վերջինիս՝ միջնաժամկետ հեռանկարում հարկաբյուջետային համախմբման և աճին միտված կապիտալ ծախսերի հանձնառության համար։ ԱԶԲ-ը երկրում մշտապես ավելացրել է իր՝ առանց պետական երաշխիքի գործառնությունները և տեսնում է մասնավոր հատվածի համար սեփական աջակցության ընդլայնման հնարավորություններ այնպիսի եղանակներով, որոնք կնպաստեն ենթակառուցվածքների և ֆինանսական հատվածի զարգացմանը։ Պրն Գրիգորյանը հայտնեց իր գնահատանքը Հայաստանի հետ ԱԶԲ-ի տևական գործընկերության, այդ թվում՝ կառավարության բարեփոխումների և տնտեսության առանցքային ոլորտներում ենթակառուցվածքների զարգացմանը բանկի ցուցաբերած աջակցության կապակցությամբ։ ԱԶԲ-ը պատրաստում է 2024–2028 թվականների համար Հայաստանի հետ նոր «երկրի գործընկերության ռազմավարություն» (ԵԳՌ), որը սերտորեն կհամապատասխանեցվի կառավարության առաջնահերթություններին և այլ առաջնահերթությունների հետ մեկտեղ՝ կաջակցի երկրի կլիմայի փոփոխության օրակարգին։ ԱԶԲ-ը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ բազմակողմ զարգացման գործընկերներից մեկը։ 2005 թվականից ի վեր բանկը տրամադրել է ավելի քան 1.6 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն՝ աջակցելով կառավարության առաջնահերթություններին, այդ թվում՝ տրանսպորտի, էներգետիկ, ջրային ոլորտներում, և քաղաքային ենթակառուցվածքներին։ Մասնավոր հատվածում ԱԶԲ-ն աջակցութուն է ցուցաբերում է կոմունալ ծառայություններին և ենթակառուցվածքներին, ֆինանսական հաստատություններին և ագրոբիզնեսին։ ԱԶԲ-ը հանձնառու է իրականություն դարձնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, միևնույն ժամանակ չդադարեցնելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված սեփական ջանքերը: Հիմնադրվելով 1966 թվականին, այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը՝ այդ տարածաշրջանից:
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03