«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Սեպտեմբերի 25-ին Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթանակ տարավ գործող համայնքապետ, կարկառուն ՀՀԿ-ական, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որդին՝ Հակոբ Շահգալդյանը: Այդ օրը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ընտրություններն այնքան էլ հարթ չեն անցել: Ուշագրավ է, որ մինչ այս ՔՊ-ականներն ամեն ինչ արել էին, որպեսզի հենց իրենց թեկնածուն՝ վերջերս ՔՊ-ական դարձած Արթուր Գալստյանն ընտրվեր: Քարոզարշավին անգամ Չարենցավան էին այցելել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Եվ չնայած բուն ընտրությունների օրը պատգամավորներն այնտեղ երեւացող հատվածներում չէին, սակայն բավական ակտիվ էր հենց Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը: Ականատեսներն «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ ընտրությունների օրը նա բավականին ագրեսիվ պահվածքով է աչքի ընկել, ոչ միայն անհարգալից է եղել ՔՊ-ի մրցակիցների, այլ նաեւ համայնք ժամանած եւ ընտրությունները դիտարկող անկախ դիտորդների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի օր շարունակ փորձում է հենց Ավետ Կոնջորյանից հասկանալ՝ ինչու է նման պահվածք դրսեւորել ընտրությունների օրը, վերջինս, սակայն, հակված չէ պատասխանել մեր հարցերին: Նախկին իշխանություններին մերժված բարքերի համար մեղադրող երիտհեղափոխականներն ու նրանց հարազատներն իրենց վարքով չեն տարբերվում նախկիններից, պարզապես նրանց պաշտոնն ու իշխանությունն էր անհասանելի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:45
14:15
14:03
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
14:03 10.05.26
11:16 09.05.26
15:33 09.05.26
14:06 09.05.26
16:21 09.05.26
11:55 09.05.26
16:45 09.05.26
15:51 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44