ARM | RUS |

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ՈւԱԿ-ի Պալիատիվ ծառայության կլինիկայի բացմանը

08.10.22 | 16:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ) և ներկա գտնվել նոր՝ Պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, Աժ պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Նարեկ Զեյնալյանը, ՀՀ բժշկական կենտրոնների տնօրեններ, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Վրաստանից ժամանած գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք։

Վարչապետ Փաշինյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կլինիկայում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին։ Պատասխանատուները Կառավարության ղեկավարին ներկայացրել են կլինիկայի գործունեության ուղղություններն ու ծրագրերը. զեկուցվել է, որ ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած Պալիատիվ ծառայության կլինիկան համապատասխանում է հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին և պատրաստ է մատուցել որակյալ ու հասանելի բժշկական ծառայություններ: Նշվել է, որ հիմնական մասնաշենքի արդիականացման նպատակով իրականացվել են մեծածավալ շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքներ, մատուցվելու են նոր ծառայություններ, որոնց մի մասը բացառիկ է Հայաստանի համար: Պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտի, այլև հարազատների հետ, աշխատակազմը ներառում է 45 հաստիք: Ընդհանուր կապիտալ ներդրումը կազմում է 306 մլն ՀՀ դրամ, որն իրականացվել է ՈւԱԿ-ի խնայողությունների հաշվին

Վարչապետը նաև այցելել է ՈւԱԿ-ի նոր տեխնոլոգիական մասնաշենքի շինհրապարակ, ծանոթացել կառուցապատման ընթացքին։ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Կառավարության ղեկավարի ներկայությամբ հանդիսավորությամբ բացվել է նաև ՈւԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճը

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի տիկին նախարար,

Հարգելի հյուրեր,

Հարգելի ներկաներ,

Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս Վ.Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 75-ամյակի առիթով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում անձնվիրաբար աշխատել են և իրենց ներդրումն են ունեցել Հայաստանում ոլորտի զարգացմանը։ Այս ներդրման հայտնի հեղինակներից մեկն այստեղ ներկա է, և ուրախ եմ, ողջունում եմ, որ ահա այս հոբելյանի առիթով մենք ունենք նաև այսպիսի դահլիճ։

Ճիշտն ասած, այսօրվա այս այցը ինձ համար շատ կարևոր է, որովհետև երբ աշխատասենյակներում այս հարցերի վերաբերյալ քննարկումներ ենք ունենում, շատ կարևոր է հետո գալ, տեսնել, թե դրանք ինչի են բերել և հանգեցրել։ Նույնիսկ ինձ համար հաճելիորեն անսպասելի էր, որ մենք պետական առողջապահական հիմնարկ ասելով այլևս կարող ենք հասկանալ նման ենթակառուցվածք և երևույթ, և իհարկե, մեր պատկերացումն այն է, որ մենք պետք է հավասարաբար աջակցենք և’ պետական, և’ մասնավոր հատվածին, որպեսզի նաև ինչ-որ առումով մրցակցություն հարուցենք, որպեսզի նրանց ճիշտ, ազնիվ, արդար մրցակցության պայմաններում կարողանանք ոլորտի զարգացում ունենալ։ Ուրախ եմ, որ ահա այսպիսի օրինակներով տեսնում ենք, որ այդ քաղաքականությունը կարող է բերել արդյունքների։

Ուրախությամբ եմ նշում, որ առողջապահության ոլորտի և’ պետական, և’ մասնավոր ընկերությունները, կազմակերպությունները նաև խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվում, ինչը չափազանց կարևոր է, որովհետև այդ բյուջետային մուտքերը նաև այդ թվում ծառայում են առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, իհարկե, մեր երկրի կարևորագույն առողջապահական ինստիտուտներից, հաստատություններից է, և մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ իսկապես ուռուցք ունենալը դատավճիռ չէ, և մանավանդ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման այս տեմպի մեջ քաղցկեղն արդեն իսկ դասվել է սովորական հիվանդությունների շարքին։ Ուրախ եմ, որ կարողանում ենք քայլ-քայլ գնալ մի իրավիճակի, երբ այդ ընկալումն ամբողջությամբ կհաստատվի նաև Հայաստանի Հանրապետությունում։

Եվ, իհարկե, մեզ համար ամենակարևորը՝ ամեն ինչ անել, որպեսզի ոչ թե ստիպված լինենք հիվանդություններ բուժել, այլ կարողանանք այնպիսի քաղաքականություն և միջավայր ստեղծել, որ նախ, հիվանությունները նախականխվեն, կանխվեն, վաղ ախտորոշվեն, և գործողությունների այս շղթայի գործարկման պարագայում, իհարկե բնականոն կամ պոզիտիվ ելքն ավելի հավանական կդառնա։ Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ մենք հիմա նաև կենտրոնացած ենք հիվանդությունների նախականխման և վաղ հայտնաբերման քաղաքականության վրա։ Նաև մեր Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի հետ կապված շատ կարևոր որոշումներ կայացնելու շեմին ենք, որը մեզ պիտի օգնի, որ ուռուցքները վաղ հայտնաբերվեն, և կարողանանք պատշաճ մակարդակով նաև այդ խնդիրը լուծել։

Իհարկե, բնական է, որ այս հոբելյանը նման հաստատությունում նաև այսպիսի գործնական թեմաների շոշափմամբ է անցնում, բայց վերադառնալով հոբելյանին՝ ուզում եմ ևս մեկ անգամ շնորհավորել և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն պատկերների համար, որ տեսա և, իհարկե, նաև համոզմունք հայտնել, որ ներսի ենթակառուցվածքն ավարտելուց հետո մենք նաև միջավայրը կբերենք նույն տեսքի և մակարդակի։ Դա կարևոր է ընդհանրապես ընկալումը փոխելու համար։

Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, շնորհավորել և հույս հայտնել, որ նման հաստատությունների զարգացմամբ մենք իրոք նոր մակարդակի առողջապահություն կունենանք։ Չնայած պետք է ասել, որ մինչ այս պահը առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ մենք ամաչելու շատ քիչ բան ենք ունեցել կամ չենք ունեցել։ Եթե նույնիսկ եղել են ինչ-որ խնդիրներ՝ շենքային ենթակառուցվածքներ և այլն, դրանք ժամանակի ընթացքում լուծվել են և այլն։ Բայց գիտամասնագիտական ոլորտում, առողջապահության կազմակերպման ոլորտում իսկապես շատ լուրջ հաջողություններ ենք ունեցել, և թերևս հիմա ժամանակն է, որ այդ հաջողությունները հնարավորինս համահունչ լինեն միջազգային թրենդների, գործընթացների հետ։

Ժամանակն է, որ առողջապահության հասանելիության նոր մակարդակ ունենանք ամբողջ հանրապետության ծածկույթով, և ինչպես մենք այսօր քաղաքական կարևոր խնդիր ենք համարում կրթության հասանելիությունը, նույնպիսի կարևոր քաղաքական խնդիր է առողջապահության հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր գյուղերում։ Բայց դա, իհարկե, չի նշանակում, որ բոլոր տեղերում պետք է լինեն արագացուցիչներ, բոլոր տեղերում պետք է լինեն գերժամանակակից սարքեր։ Պետք է լինի ճիշտ ենթակառուցվածք, որպեսզի ճիշտ պացիենտին ճիշտ օղակում ճիշտ սպասարկեն, որպեսզի հնարավոր լինի իսկապես որոշ օղակների ազատել գերծանրաբեռնվածությունից, և առողջապահության ոլորտում այլ հատվածներում, մարզերում, համայնքներում, բնակավայրերում, գյուղերում բացերը լրացնենք։ Այս դեպքում մենք իսկապես կկարողանանք հասնել լիակատար ներդաշնակության»։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ ՈւԱԿ-ի մի խումբ վաստակաշատ բժիշկներ ՀՀ վարչապետի կողմից արժանացել են պետական պարգևների։ Մասնավորապես՝

ՀՀ նախագահի հրամանագրով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ, առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈւԱԿ-ի օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Գագիկ Ջիլավյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած վաստակի համար՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ՈւԱԿ-ի տնօրենի գիտական գծով խորհրդական Գագիկ Բազիկյանը և ՈւԱԿ-ի որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ Հմայակ Եփրեմյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիմնադրման 75-ամյակի առթիվ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ ՈւԱԿ-ի օնկոուրոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուրոլոգ Վիկտոր Բադեյանը, ՈւԱԿ-ի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ Արա Պապյանը և Սերգեյ Մարտիրոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով։

Վարչապետ Փաշինյանն անձամբ հանձնել է պետական պարգևները և ևս մեկ անգամ շնորհավորել, մաղթել աշխատանքային արդյունավետ գործունեություն։ Միջոցառման շրջանակում Կառավարության ղեկավարը դիտել է ՈւԱԿ-ի 75-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմը։


Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

22:33

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց․ Քննարկման առանցքում Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներն էին

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց․ Քննարկման առանցքում Հայաստանի ու հայ ժողովրդի առջև...

20:33

Հրդեհ՝ Տանձուտ գյուղի չգործող բժշկական ամբուլատորիայում

Հրդեհ՝ Տանձուտ գյուղի չգործող բժշկական...

19:55

Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում են 10 շախմատիստներ

Եվրոպայի անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում են 10...

19:33

1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային

1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ...

17:23

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում...

17:08

ԿԸՀ-ն Գյումրիում և Փարաքարում կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզչության վերաբերյալ իրազեկում է տարածել

ԿԸՀ-ն Գյումրիում և Փարաքարում կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրությունների քարոզչության վերաբերյալ...

16:55

Արարատում վրաերթի է ենթարկվել 4-ամյա տղա

Արարատում վրաերթի է ենթարկվել 4-ամյա տղա

16:36

Երևանի բուսաբանական այգում հատվել Է մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ

Երևանի բուսաբանական այգում հատվել Է մոտ 30 հատ կենսունակ կաղնու...

16:14

Անհնազանդության ակցիայի համար կալանավորված պատանին արդարացվել է. Արամ Վարդևանյան

Անհնազանդության ակցիայի համար կալանավորված պատանին արդարացվել է. Արամ...

15:45

«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ են հայտարարել

«Արմավիր» ՔԿՀ-ում 5 դատապարտյալ անժամկետ հացադուլ են...

15:29

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կբարձրանա, հետո կնվազի

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կբարձրանա, հետո...

15:13

Խաղաղության պայմանագիր կոչվածը մեզ համար պարզապես «Պրահա 2» է. Սրբազան

Խաղաղության պայմանագիր կոչվածը մեզ համար պարզապես «Պրահա 2» է....

14:35

Եհովայի վկաները դատարանում պարտվել են Տեր Զարեհ քահանա Աշուրյանին

Եհովայի վկաները դատարանում պարտվել են Տեր Զարեհ քահանա...

14:12

Ալիևը հաստատել է Ադրբեջանի միացումը «Իսլամական ութնյակին»

Ալիևը հաստատել է Ադրբեջանի միացումը «Իսլամական...

13:34

12 մլրդ դոլար պարտքին կավելանա ևս 750 մլն դոլար… պետական պարտքը ժողովրդի ու սերունդների վզին է մնում. Եղիազարյան

12 մլրդ դոլար պարտքին կավելանա ևս 750 մլն դոլար… պետական պարտքը ժողովրդի ու սերունդների վզին է...

13:14

ԱՆ-ն պարզաբանում է՝ ինչու են դեղատներից հետ կանչվել որոշ դեղեր

ԱՆ-ն պարզաբանում է՝ ինչու են դեղատներից հետ կանչվել որոշ...

13:03

13-ամյա տղան ոտքի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն

13-ամյա տղան ոտքի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական...

12:45

Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․ ԱԱԾ

Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․...

12:21

ԱՄՆ Սենատը քվեարկել է կառավարության աշխատանքի ֆինանսավորման օգտին՝ կանխելով շաթդաունը

ԱՄՆ Սենատը քվեարկել է կառավարության աշխատանքի ֆինանսավորման օգտին՝ կանխելով...

11:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

«Փաստ». Նոր կարգավորումներ՝ երրորդ երկրներից ներմուծված արտադրանքի մասով

«Փաստ». Նոր կարգավորումներ՝ երրորդ երկրներից ներմուծված արտադրանքի...

09:45

«Հրապարակ». Ո՞վ է Փարաքարում առաջատարը

«Հրապարակ». Ո՞վ է Փարաքարում առաջատարը

09:35

«Հրապարակ». Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա

«Հրապարակ». Ովքե՞ր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա

09:17

«Փաստ». Հերթական փորձանքը կառավարության կողմից

«Փաստ». Հերթական փորձանքը կառավարության կողմից

09:02

«Իրավունք». Ինչո՞ւ Նիկոլը բացեց նոր ռեպրեսիաների շրջան

«Իրավունք». Ինչո՞ւ Նիկոլը բացեց նոր ռեպրեսիաների...

09:46

«Հրապարակ». Տեռոր Գյումրիում. ՔՊ-ն ցուցակներ է պահանջում

«Հրապարակ». Տեռոր Գյումրիում. ՔՊ-ն ցուցակներ է...

09:34

«Հրապարակ». Նախադեպը չունեցող կառավարություն

«Հրապարակ». Նախադեպը չունեցող կառավարություն

09:16

«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան երկրից

«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը բացեց բանդայի գործը, բայց հանցագործները փախան...

09:02

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը տագնապած է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը տագնապած է

09:45

«Հրապարակ». Հետապնդումները հասան հեղափոխականներին

«Հրապարակ». Հետապնդումները հասան հեղափոխականներին

09:34

«Փաստ». Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞ անտեսել

«Փաստ». Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞...

09:17

«Փաստ». Վարչական պատասխանատվություն՝ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար. նախագիծ

«Փաստ». Վարչական պատասխանատվություն՝ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար....

09:02

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի շռնդալից վերադարձը քաղաքապետի աթոռին տեսանելի է

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի շռնդալից վերադարձը քաղաքապետի աթոռին տեսանելի...

09:56

«Ժողովուրդ». Տնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով. թվեր

«Ժողովուրդ». Տնտեսական ազատությամբ Հայաստանի դիրքը վատթարացել է 10 հորիզոնականով....

09:45

«Ժողովուրդ». Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում

«Ժողովուրդ». Իշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է...

09:36

«Հրապարակ». Նորից Ադրբեջանի պահանջո՞վ

«Հրապարակ». Նորից Ադրբեջանի պահանջո՞վ

09:25

«Հրապարակ». ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի համար

«Հրապարակ». ՌԴ-ն ստուգողական թեստ է պատրաստել Փաշինյանի...

09:17

«Հրապարակ». Թուլանալ և հաճույք ստանալ. Փաշինյանի հորդոը՝ ՔՊ-ականներին

«Հրապարակ». Թուլանալ և հաճույք ստանալ. Փաշինյանի հորդոը՝...

09:02

«Իրավունք». «Սարիկը ռիսկ չի անի թռնի մեր վրայից». Փաշինյանը հանգստացրել է ՔՊ-ականներին

«Իրավունք». «Սարիկը ռիսկ չի անի թռնի մեր վրայից». Փաշինյանը հանգստացրել է...

09:45

«Ժողովուրդ». Ուժային կառույցները նոր քաղաքական հրահանգ են ստացել․ կոմպրոմատների «փունջ»՝ ընդդիմադիրների դեմ

«Ժողովուրդ». Ուժային կառույցները նոր քաղաքական հրահանգ են ստացել․ կոմպրոմատների «փունջ»՝...

09:37

«Փաստ». «Վերջին բոյ» պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև բերդի» դեմ

«Փաստ». «Վերջին բոյ» պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև բերդի»...

09:27

«Փաստ». Ոչ թե վերադարձնելու, այլ ժողովրդի գրպանը մտնելու «ոդիսականը»

«Փաստ». Ոչ թե վերադարձնելու, այլ ժողովրդի գրպանը մտնելու...

09:16

«Ժողովուրդ». Նախարարի նոր օֆերտայով հիվանդանոցները էլի կֆինանսավորվեն, բայց գաղտնի

«Ժողովուրդ». Նախարարի նոր օֆերտայով հիվանդանոցները էլի կֆինանսավորվեն, բայց...

09:01

«Հրապարակ». Հայաստանում ավելի քիչ է լինում, քան Եվրոպայում

«Հրապարակ». Հայաստանում ավելի քիչ է լինում, քան...

09:52

«Ժողովուրդ». Ավինյանի «ընթերցանությունը» 54 մլն դրամ է արժեցել

«Ժողովուրդ». Ավինյանի «ընթերցանությունը» 54 մլն դրամ է...

09:37

«Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդու քրեական գործով որոշում կհարապարակվի

«Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդու քրեական գործով որոշում...

09:19

«Հրապարակ». «Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկը կուսակցություն է ստեղծում

«Հրապարակ». «Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկը կուսակցություն է...

09:02

«Հրապարակ». 150 էջ լոլո. Ինչո՞վ է պարծենում Փաշինյանը

«Հրապարակ». 150 էջ լոլո. Ինչո՞վ է պարծենում Փաշինյանը

09:45

«Հրապարակ». Ռուսաստանը Հայաստանում վերաակտիվանում է

«Հրապարակ». Ռուսաստանը Հայաստանում վերաակտիվանում է

09:33

«Ժողովուրդ». Բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք նվերներ են ստացել

«Ժողովուրդ». Բարձրաստիճան պաշտոնյաները թանկարժեք նվերներ են...

09:15

«Ժողովուրդ». Հարկերից բացի նաեւ գներն են բարձրանում. թվեր, փաստեր

«Ժողովուրդ». Հարկերից բացի նաեւ գներն են բարձրանում. թվեր,...

09:02

«Հրապարակ». Ինչ կապ ունի Հովիկ Աղազարյանը մեկ օրում հայտնի դարձած նախկին երգչի հետ

«Հրապարակ». Ինչ կապ ունի Հովիկ Աղազարյանը մեկ օրում հայտնի դարձած նախկին երգչի...

09:56

«Հրապարակ». ՊՆ-ում կրիզիս է. Պապիկյանը դիմում է նախկիններին

«Հրապարակ». ՊՆ-ում կրիզիս է. Պապիկյանը դիմում է...

09:46

«Ժողովուրդ». Նախարար Արփինե Սարգսյանը ձախողել է աշխատանքը. 477 կալանավորների իրավունքները ոտնահարված են

«Ժողովուրդ». Նախարար Արփինե Սարգսյանը ձախողել է աշխատանքը. 477 կալանավորների իրավունքները...

09:34

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը կգնա հակահարձակման․ Երեւանի քաղաքապետարանի ձերբակալություններից հետո իրավիճակը լարված է

«Ժողովուրդ». Տիգրան Ավինյանը կգնա հակահարձակման․ Երեւանի քաղաքապետարանի ձերբակալություններից հետո...

09:18

«Ժողովուրդ». Կառավարությունը մամուլից է տեղեկացել, որ հայ գերիներին խոշտանգել են, նկարներն ուղարկվել են ՄԻԵԴ

«Ժողովուրդ». Կառավարությունը մամուլից է տեղեկացել, որ հայ գերիներին խոշտանգել են, նկարներն...

09:02

«Փաստ». Ինչպիսի՞ն կարող է լինել ոչ թե «մեխանիկական», այլ բովանդակային կոնսոլիդացիան

«Փաստ». Ինչպիսի՞ն կարող է լինել ոչ թե «մեխանիկական», այլ բովանդակային...

09:45

«Փաստ». Ինչո՞ւ են նույնիսկ հրդեհի հետ կապված տեղեկությունները կեղծվում

«Փաստ». Ինչո՞ւ են նույնիսկ հրդեհի հետ կապված տեղեկությունները...

09:33

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ստորագրություն է պահանջում թիմակիցներից՝ զեկույցին ծանոթանալու համար

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ստորագրություն է պահանջում թիմակիցներից՝ զեկույցին ծանոթանալու...

09:17

«Հրապարակ». Ո՞վ է Ֆրանսիայի պատվո հյուպատողը

«Հրապարակ». Ո՞վ է Ֆրանսիայի պատվո հյուպատողը

09:02

«Հրապարակ». ՊԵԿ-ը խնդիր է ստեղծել բիզնեսմենների համար

«Հրապարակ». ՊԵԿ-ը խնդիր է ստեղծել բիզնեսմենների համար

09:52

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի թե’ ընտանիքի անդամները, թե’ աշխատակիցները «գրավել են» ՔՊ-ն

«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի թե’ ընտանիքի անդամները, թե’ աշխատակիցները «գրավել են»...

09:36

«Իրավունք». «Մոտ օրերս բացահայտելու եմ ամեն ինչ»

«Իրավունք». «Մոտ օրերս բացահայտելու եմ ամեն ինչ»

09:28

«Իրավունք». «Ընտրվելուց հետո նոր Սարիկը իր «թթուն» կկերցնի իր համար վիզ դրած ՔՊ-ականներին»

«Իրավունք». «Ընտրվելուց հետո նոր Սարիկը իր «թթուն» կկերցնի իր համար վիզ դրած...

09:14

«Հրապարակ». Փաշինյանն իր նոր մտասեւեռումների հետ մենակ է մնացել

«Հրապարակ». Փաշինյանն իր նոր մտասեւեռումների հետ մենակ է...

09:01

«Ժողովուրդ». Դատաիրավական համակարգում փոփոխություններ կլինեն. Փաշինյանն այն «վերից վար» կփոխի

«Ժողովուրդ». Դատաիրավական համակարգում փոփոխություններ կլինեն. Փաշինյանն այն «վերից վար»...

09:55

«Հրապարակ». Դատավորը հաղթել է նախարարությանը

«Հրապարակ». Դատավորը հաղթել է նախարարությանը

09:36

«Հրապարակ». Հայկ Սարգսյանի հայտնի օրինագիծը տեւական «բազարներից» հետո խմբագրվել է

«Հրապարակ». Հայկ Սարգսյանի հայտնի օրինագիծը տեւական «բազարներից» հետո խմբագրվել...

09:27

«Փաստ». Իսրայել-Ադրբեջան դաշինքն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ

«Փաստ». Իսրայել-Ադրբեջան դաշինքն առաջին հերթին ուղղված է Իրանի...

09:15

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության եզրակացությունները ավարտական փուլում են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության եզրակացությունները...

09:02