Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Թիլ Մանսմանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը՝ հարգելու միմյանց սահմանները՝ միևնույն ժամանակ հստակ ընդգծելով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման փաստը, և այն, որը մարտական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումները հիմա պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն: Մանսմանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Համաձայնությունը հիմք է տալիս հուսալու, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապակայունացումը, որը ստեղծվել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով, կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մարտական գործողությունների հետ կապված՝ մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումները հիմա պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվեն: Մարտերի ընթացքում և դրանից հետո կատարված հանցագործությունները պետք է հանգեցնեն քրեական հետապնդման, և դրանք չպետք է անտարբեր թողնեն միջազգային հանրությանը»,-նշել է պատգամավորը:Նա շեշտել է, որ յուրաքանչյուր երկրի տարածքի ինքնիշխանության նկատմամբ հարգանքը և միջազգային իրավունքի համաձայն ուժի չկիրառման գերակայությունը պետք է խստորեն պահպանվեն: Պատգամավորն իր անկեղծ շնորհակալությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ արագ և ինտենսիվ աշխատելու համար: Որպես Գերմանահայկական ֆորումի նախագահ՝ նա կոչ է արել Դաշնային կառավարությանը միանալ այդ աշխատանքներին և ակտիվորեն աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։ Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն։ Ըստ դրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01