Բոլոր նրանք, ովքեր կշարունակեն բարբաջել «միայն թե նախկինները չգան»` որպես պառակտիչ, թշնամական քարոզիչ պետք է պատժվեն ամենախիստ ձևով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Ինչու՞ է «թավշյա իշխանափոխությունը» մարդկանց ուղեղներում միայն մեկ հարց մեխել. «մենակ թե նախկինները չգան»: Դավաճան թավշիստների բոլոր խոստումները մոռացվել են, բայց այս մեկն ամեն առիթով թմբկահարում են:
Իրականում այդ հանրային թույնը նախորդ իշխանության վերադարձի հետ ոչ մի կապ չունի: Եթե ուշադրություն եք դարձրել, նիկոլականները հանգիստ ավիրում են երկիրը, քանդում ու հանձնում են թշնամուն ամեն ինչ: Դա անում են առանց իրենց ընտրողի աջակցության և թքած ունենալով իրենց ընտրողի կարծիքի վրա:
Սակայն, հենց ընդդիմությունն ակտիվանում է, փողոցային ակցիաներ է անում, միասնության կամ իշխանափոխության կոչեր է հնչեցնում, կամ էլ մասնակցում է նախընտրական արշավների` նիկոլիզմը միացնում է հատուկ իր տգետ մասսայի համար պատրաստած` «նախկինները գալիս են» կոճակը: Այդ ֆրազան այնպես է ներարկած ցածր խավի ուղեղում, ինչպես ասենք թմրանյութն է աշխատում թմրամոլի համար:
Սա քաղտեխնոլոգիական կարևոր մեխ է, որի միջոցով ցանկանում են աշխարհի քարտեզի վրայից վերացնել Հայաստան պետությունը: Ապագայում ոչ մի ազգ կամ պետություն` հայ ժողովրդի կործանման մեղքի բաժին չի ունենալու, որովհետև բոլորն ասելու են` «հայ ժողովուրդն է այդպես ուզել»: Հայ ժողովուրդն է ընտրել իր կործանման ճանապարհը, և չի ցանկացել հետ կանգնել նրանից:
Հատկապես վերջերս, միջազգային լրատվամիջոցներում հաճախ են հայտնվում տարբեր երկրների վերլուծաբաններ, որոնք հենց այդպես էլ ձևակերպում են իրավիճակը. «հայ ժողովուրդը շանս ունի փրկվելու, սակայն ընտրել է փաշինյանի հետևից դեպի կործանում գնալու ճանապարհը»:
Մեր վերականգնման միակ եղանակը` համազգային համախմբումն է` հանուն գոյաբանական սպառնալիքի չեզոքացման, հանուն նոր, անվտանգ ու խաղաղ պետության կառուցման:
Համախմբումը պետք է ունենա մեկ բացառություն` նիկոլիզմը: Ոչ թե նիկոլականները, այլ նիկոլիզմը` որպես պառակտիչ, քայքայիչ գործոն:
Բոլոր նրանք, ովքեր կշարունակեն բարբաջել «միայն թե նախկինները չգան»` որպես պառակտիչ, թշնամական քարոզիչ պետք է պատժվեն ամենախիստ ձևով»,- գրել է նա:
17:23
17:08
16:55
16:36
16:14
15:45
15:29
15:13
14:35
14:12
13:34
13:14
13:03
12:45
12:21
11:45
11:21
11:03
10:46
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:45
09:35
09:17
09:02
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02