Մի խումբ ֆրանսիացի մտավորականներ, այդ թվում՝ գրականության Նոբելյան մրցանակակիր Էննի Էռնոն, ֆրանսիացիներին կոչ են արել միանալ բողոքի ակցիաներին՝ մեղադրելով նախագահ Էմանուել Մակրոնին այն հարցում, որ բավականաչափ օգնություն չի տրամադրում աղքատներին՝ հաղթահարելու գնաճը, մինչդեռ որոշ ընկերություններ անսպասելի շահույթներ են ստանում:
«Էմանուել Մակրոնն օգտագործում է գնաճը հարստության ճեղքվածքն ընդլայնելու եւ մնացածի հաշվին կապիտալի եկամուտը մեծացնելու համար: Այդ ամենը քաղաքական կամքի հարց է», - ասվում է է Journal Du Dimanche-ում հրապարակված տեքստում, որի տակ ստորագրել է 69 մարդ՝ ներառյալ գրողներ, կինոգործիչներ եւ դասախոսներ
Նշվում է, որ կառավարությունը բավարար գործողություներ չի ձեռնարկել էներգակիրների գնաճի դեմ պայքարելու համար եւ հրաժարվել է բարձր գնաճի պատճառով ավելցուկային շահույթ ստացող ընկերությունների հարկերը բարձրացնելուց։
Թեեւ Ֆրանսիայում գնաճն այս տարի կտրուկ է եղել, հիմնականում ուկրաինական պատերազմի պատճառով, այն վերջին ամիսներին ամենացածրն է եվրոգոտու տարածքում, քանի որ Ֆրանսիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկել՝ սկսած գազի գնի սառեցումից մինչեւ սննդամթերքի ստուգումներ եւ հատուկ սուբսիդիաներ։
Ստորագրահավաքի մասնակիցները կոչ են արել միանալ հոկտեմբերի 16-ին «Unbowed France» ծայրահեղական ձախ քաղաքական շարժման կազմակերպմամբ նախատեսված բողոքի երթին. շարժումն այս տարի դաշնակցել է ձախակողմյան ավելի չափավոր կուսակցությունների հետ՝ ստեղծելու Ֆրանսիայի ամենամեծ ընդդիմադիր դաշինքը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02