Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) խորհրդարանների նախագահների ժողովին։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, այցի շրջանակում նա թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին։ Անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ նա նշել է. «Մենք տարածաշրջանում կայունություն ենք ցանկանում։ Հայաստանի հետ կարգավորման հարցում առիթ է ստեղծվել Ադրբեջանի հաղթանակից հետո»։ Թուրք նախարարը, նկատի ունենալով հայկական սփյուռքի կազմակերպվածությունը, ընդգծել է, որ արտերկրում ապրող թուրքերը պիտի էլ ավելի կազմակերպված լինեն։ «Ինչ վերաբերում է Թուրքիային, մենք պիտի մի քիչ ավելի միասնական լինենք։ ԱՄՆ-ում հիմնել ենք թուրք-ամերիկյան ղեկավար կոմիտե, որը սկսել է շատ արդյունավետ աշխատել մեր երկրին ուղղված հայկական սփյուռքի զրպարտությունների դեմ։ Մենք անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի Եվրոպայում նույնպես ուժեղացնենք այդ համախմբվածությունը»,- նշել է նա։ Չավուշօղլուի խոսքով՝ Ֆրանսիայում, որտեղ 800 հազար թուրք է ապրում, իրենք կարող են ավելի արդյունավետ քաղաքականություն վարել։
«Ցավոք, այստեղ էլ կա հայկական սփյուռք, որի մի մասը բարի նպատակներ չունի։ Նրանք դեմ են Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։ Մենք խոսում ենք մի սփյուռքի մասին, որը դեմ է լավ հարաբերությունների ձևավորմանը և թշնամական վերաբերմունք ունի։ Մենք ակնկալում ենք, որ դուք ավելի կազմակերպված ձևով ձեր ձայնը կբարձրացնեք այս սփյուռքի դեմ»,- նշել է Չավուշօղլուն։
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02