Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինային մեղադրել է «Թուրքական հոսք» գազատարի հատվածներից մեկը պայթեցնելու փորձի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մի շարք ահաբեկչությունների եւ նմանատիպ հանցագործությունների փորձեր են իրականացվել մեր երկրի էլեկտրաէներգիայի օբյեկտների ու գազատրանսպորտային ենթակառուցվածքների դեմ, այդ թվում՝ «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկը պայթեցնելու փորձ է կատարվել։ Այս ամենն ապացուցված է օբյեկտիվ տվյալներով, այդ թվում՝ հենց այդ ահաբեկչությունների կալանավորված կատարողների ցուցմունքներով»,- երկուշաբթի ասել է Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ հանդիպմանը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչներին մոտ չեն թողնում Բալթիկ ծովի հատակով անցնող միջազգային գազատրանսպորտային համակարգերի պայթեցումների եւ ոչնչացման պատճառների հետաքննությանը։ «Բայց մեզ բոլորիս լավ հայտնի է այս հանցագործության վերջնական շահառուն»,- ասել է ՌԴ նախագահը։ Ընդհանուր առմամբ, ըստ նրա, «Կիեւի վարչակազմն իր գործողություններով փաստացի իրեն դրել է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ նույն հարթակի վրա, ամենաօդիոզ խմբավորումների հետ»։ «Այս կարգի հանցագործությունները անպատասխան թողնելն արդեն ուղղակի անհնար է»,- ընդգծել է պետության ղեկավարը։ Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել էր Թուրքիային եւ Եվրոպային էներգիա մատակարարող գազատարում ահաբեկչության կանխման մասին։ Այն ժամանակ հատուկ ծառայությունը չէր հստակեցրել, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը։ Հայտնի է, որ հարձակումը նախապատրաստել է Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալը՝ ուկրաինական հատուկ ծառայությունների ցուցումով։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02