S&P վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Կարճաժամկետ վարկանիշը մնացել է B մակարդակում: Այս մասին ասված է գործակալության հաղորդագրության մեջ: B+ աստիճանը 14-րդն է S&P սանդղակում, որը 22 նիշ ունի, 1-ը բարձրագույնն է։ Առայժմ պատժամիջոցները չեն ազդել ՌԴ տնտեսության վրա (իսկ շղթայով՝ նաև Հայաստանի ֆինանսական հատվածի վրա) այնքան էական, ինչպես նախկինում ենթադրում էին վերլուծաբանները, այդ թվում՝ նավթի ու գազի համաշխարհային գների շնորհիվ: Դրանից բացի, Ռուսաստանի քաղաքացիների և կապիտալի ներհոսքը կտրուկ արագացրել է Հայաստանի տնտեսական աճը։ Երկրի իշխանության գնահատմամբ՝ 2022 թվականի փետրվարից Հայաստանում բացվել է ռուսական, բելառուսական և ուկրաինական 1 700 ընկերություն, ևս 3 100 սուբյեկտներ գրանցվել են որպես անհատ ձեռնարկատերեր: Ոչ ռեզիդենտ վարձու աշխատողների թիվը հասել է ավելի քան 12 000-ի։ Գազի գները կայուն են մնում Ռուսաստանի հետ երկարաժամկետ համաձայնությունների շնորհիվ (165 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց), ինչը շատ ավելի ցածր է ներկայիս համաշխարհային գներից։ Դա կարևոր է այնքանով, որքանով գազը Հայաստանի տնտեսության համար մնում է հիմնական էներգակիրը (61 տոկոս) և մոտավորապես 80 տոկոսով գալիս է Ռուսաստանից։ Այդ պատճառով S&P-ն ավելացրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` 1,3 տոկոսից հասցնելով 8,6 տոկոսի։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում տարեկան միջինը 4.3% աճ է սպասվում։ Այնուամենայնիվ, երկիրը գտնվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդային ազդեցության ռիսկի (ՌԴ-ին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման շուրջ 30 տոկոսը և ներմուծման շուրջ 40 տոկոսը), ինչպես նաև Ադրբեջանի հետ ռազմական բախումների վերսկսման ռիսկի տակ: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են նաև խանգարել հայկական ֆինանսական սեկտորին փոխառություններ ստանալ արտերկրից։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02