Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով է հանդես եկել ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանն իր պատասխան հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրել ԺՀՄԻԳ տնօրեն Լինկի Բաքու կատարած այցի և նրան վերագրվող հայտարարությունների ու գնահատականների մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության վրա: Նա նշել է, որ նման գնահատականների թվում է Ադրբեջանը՝ որպես միջկրոնական հարաբերությունների գերազանց օրինակ ներկայացնելը, ինչպես նաև այդ երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին դրական լույսի ներքո անդրադարձը: Այդ առնչությամբ դեսպան Կիրակոսյանը մտահոգություն է հայտնել, որ ԺՀՄԻԳ տնօրենը դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի գործիք:
Հայաստանի առաքելության ղեկավարն ընդգծել է, որ հանդուրժողականության և ոչ խտրականության թեմայով Բաքվում ԺՀՄԻԳ-ի միջոցառման անցկացումը կառույցի տնօրենի մակարդակով և Ադրբեջանում գոյություն չունեցող դրական օրինակների գովաբանումը բացասաբար կանդրադառնա ԺՀՄԻԳ հեղինակության և վարկանիշի վրա՝ որպես մի հաստատություն, որը կոչված է նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը շեշտել է, որ Ադրբեջանը պաշտոնապես վարում է այլատյացության հողի վրա հանցանքների և անհանդուրժողականության քաղաքականություն:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02