2022 թվականի 9 ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 412 մլրդ դրամ. հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 77 մլրդ դրամով։ Արձանագրվել է հարկային եկամուտների հավաքագրման պատմական ռեկորդ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում ներկայացրել է ընթացիկ տարվա ինն ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները:
Նույն ժամանակահատվածում հարկ վճարողներին վերադարձվել է ռեկորդային չափով գումար՝ 172 մլրդ դրամ, իսկ 2022 թ․ 9 ամիսների տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 663 հազար՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը՝ 36.8 հազարով կամ 6 տոկոսով, իսկ 2020 թ․ ցուցանիշը՝ շուրջ 60 հազարով:AD•INTENT.AI
Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2021 թվականին կազմել է 22.7 տոկոս։ Ընթացիկ տարում նախատեսվում է ունենալ 11 տոկոս տնտեսական աճ և 8 տոկոս գնաճ, իսկ հարկեր/ՀՆԱ ցուցանիշը բարելավվելու է 0.5 տոկոսային կետով և կազմելու է 23․2 տոկոս։ «Սա նշանակում է, որ հարկային եկամուտներն ավելի արագ են աճում, քան ՀՆԱ-ն, ինչն այլ հավասար պայմաններում վերագրվում է հարկային վարչարարությանը և հարկային կարգապահության բարելավմանը։ Հարկային վարչարարությունը տարեցտարի իրականացվում է ավելի թիրախային՝ հիմնված վերլուծական գործիքների վրա»,-հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանում մաքսային համակարգում իրականացված բարեփոխումներին: Մաքսային գործառնությունների վերանայման արդյունքում հանվել են փաստաթղթային մի շարք ոչ ֆորմալ գործընթացներ։ Ներդրվել է նախնական հայտարարագրման համակարգը: 24/7 ռեժիմով սահմանին ներմուծվող ապրանքների բացթողումն իրականացվում է ժամանումից հետո՝ միջինում 15 րոպեից մինչև 3 ժամում։ Երևանում, նոյեմբերի 1-ից մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած և ընտրված մասնակիցներն աշխատանքի կանցնեն բարեփոխման նոր փուլ սկսած մաքսային ծառայության համակարգում։ Քննական փուլը հաղթահարել է 160 մասնակից։
ՊԵԿ նախագահի հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=_yR1LpUXdcM
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03