«Իմ երկիրը, իմ ժողովրդավար երկիրը վերջերս հարձակման է ենթարկվել իր ավտորիտար հարևանի կողմից։ Հարձակումը եղել է բոլորովին անհիմն և չարդարացված։ Շատ խաղաղ բնակիչներ են զոհվել։ Վնասվել են բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ»,-ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում՝ ասել է հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը։ Դիմելով եվրոպացի գործընկերներին՝ հայաստանցի պատգամավորը հարցրել է. «Ինչո՞ւ նման բան տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ, քանի որ ագրեսորը նախկինում չդատապարտվեց։ Վերջին նիստի ժամանակ այստեղ ես խոսում էի Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հերթական ներխուժման մասին, որը տեղի էր ունեցել 2021 թվականին։ Ես խոսում էի հայ ռազմագերիների մասին, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում։ Նրանք մինչ օրս պահվում են այնտեղ։ Հիմա՝ մի քանի ամիս անց ունենք նոր ագրեսիա, նոր օկուպացիա, նոր ռազմագերիներ, որոնցից մի քանիսը սպանվել են, և կան կադրեր, որտեղ երևում է, նրանք գերեվարվելուց անմիջապես հետո մահապատժի են ենթարկում։ Այս ամենը տեղի ունեցավ, քանի որ նրանք նախկինում չէին դատապարտվել»։ Հայաստանցի գործիչը փորձել է գուշակել նաև իրենից հետո ելույթով հանդես եկող ադրբեջանական պատվիրակության ղեկավարի՝ Սամադ Սեյիդովի խոսքի բովանդակությունը։
«Ամենայն հավանականությամբ, նա պատրաստվում է դիմել ադրբեջանական հին բարի ժխտողական ավանդույթին՝ ասելով, որ ադրբեջանական ագրեսիա պարզապես չի եղել։ Նա պատրաստվում է ասել, որ մյուս բանախոսները սխալվում են, հայկական տարածք ներխուժում չկա։ Ինչո՞ւ։ Որովհետև դա իր գործն է: Պարոն Սամադ Սեիդովի գործն է այստեղ արդարացնել իր ավտորիտար կառավարության գործողությունները, անօրինական հանցագործությունները»,-ասել է նա՝ տեղեկացնելով, որ ԵԽԽՎ նախագահն իրեն ու Սեիդովին հրավիրել էր հանդիպել Փարիզում։ Ռուբինյանը մանրամասնել է, որ այդ հանդիպումը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին։ «Ինչո՞ւ այն տեղի չունեցավ։ Շատ պարզ պատճառով. հանդիպումից երկու օր առաջ իմ երկիրը հարձակման ենթարկվեց Ադրբեջանի կողմից ու ես չգնացի Փարիզ։ Հարգելի գործընկերներ, խաղաղության մասին խոսել հնարավոր է, երբ քո գործընկերները ցանկանում են խոսել խաղաղության մասին։ Անհնար է խոսել խաղաղության մասին, մինչ նրանք կրակում են քեզ վրա, մինչ նրանք օկուպացնում են քո տարածքը։ Անհնար է։ Հասկանում եմ, որ մեր ընկերներից շատերը չեն ցանկացել այս կամ այն կողմը բռնել, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Բարդ է։ Հասկանում եմ։ Բայց սա այլ է։ Սա այն դեպքն է, որ ավտորիտար իշխանությունը հարձակվում է իր դեմոկրատ հարևանի վրա և օկուպացնում է նրա տարածքը, դա պետք է դատապարտվի։ Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան հայկական տարածքից, իսկ հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն»,-խոսքն ամփոփել է նա։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ-ում քննարկվել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունները, ներառյալ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները» հարցը:
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58