Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի մեկնարկից ի վեր բուժօգնություն է ստացել մոտ 1800 քաղաքացի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի առողջապահության գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը։ Հիշեցնենք, որ ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի փետրվարին։ Արմինե Աղաջանյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է շահառուների թիվը. Եթե 2019 թ-ին բուժօգնություն է ստացել շուրջ 350 մարդ, ապա 2020-2022 թթ-ին՝ տարեկան մոտ 500 մարդ։ Բացի այդ, ըստ նրա ընդլայնվել է բուժօգնություն տրամադրող կլինիկաների աշխարհագրությունը։ «Բացի Երևանի երեք կլինիկաներից, ծրագրին միացել է Գյումրու բժշկական կենտրոնը, որտեղ ավելի քան 40 հիվանդի տրամադրվել է բուժօգնություն»,- ընդգծեց նա։ Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման արդյունավետության բարձրացման և կառավարման համակարգող խորհրդի նախագահ Նունե Եղիազարյանն էլ նշեց, որ կաթվածի բուժումն ու վիրահատությունները, մասնավորապես, գլխուղեղի իշեմիկ կաթվածով խոշոր անոթի վնասումը, բավականին թանկ են և շատերի համար անհասանելի։ «Եթե հաշվի առնենք, որ կաթվածի դեպքում բուժօգնությունը պետք է տրամադրվի հաշված րոպեների ընթացքում, ապա պարզ է, որ շատ քիչ մարդիկ կարող են պատրաստ լինել անմիջապես այդ գումարը վճարել։ Ուստի դրա համար անհրաժեշտ է պետական պատվեր, ինչը հնարավոր դարձավ կիրառել 2019թ-ին»,- նշեց Նունե Եղիազարյանը։ Նրա խոսքով՝ ծրագրի ներդրումը օգնել է նվազեցնել իշեմիկ կաթվածի մահացությունը, ինչպես նաև փրկել բազմաթիվ հիվանդների հաշմանդամությունից:
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03