Լոռու մարզի դատախազության դատավարական ղեկավարման ներքո իրականացվող քրեական վարույթի շրջանակում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ջ.-ն, հանդիսանալով «օրենքով գող», պահպանել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը: Այս մասին հայտնում է ՀՀ Դատախազությունը։
«Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ջ.-ն, հանդիսանալով «օրենքով գող», քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, միջամտել է Լոռու մարզի Օձուն գյուղի երկու բնակիչների միջև առկա վեճի լուծմանը:
Մասնավորապես, Ա.Ջ.-ն, Ա․ Մ․-ի և Վ․ Բ․-ի միջև նախկինում տեղի ունեցած ու շարունակվող վեճի լուծումը պարզելու համար, հեռախոսային խոսակցություն է ունեցել Ա․ Մ․-ի հետ, որի ընթացքում հրահանգներ է տվել Ա.Մ․-ին՝ պահանջելով հաշտվել Վ․ Բ․-ի հետ, սակայն Ա․ Մ․-ն առարկել է կատարել Ա․ Ջ․-ի պահանջները, ապա ընդհատել է տեղի ունեցող խոսակցությունը:
Ա.Ջ.-ն, խոսակցության ընդհատումը համարելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանողին՝ «օրենքով գողին» հասցված վիրավորանք՝ հրահանգ է տվել Ա.Զ.Ջ․-ին պատժել Ա.Մ.-ին: Նույն օրը Ա.Զ.Ջ.-ն հանդիպել է Ա․Մ․-ին, սակայն վերջինս իր մոտ գտնվող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Ա․Զ. Ջ․-ի վրա և սպանել նրան:
Հաշվի առնելով, որ նշված արարքում առկա է նախկին Քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ, հսկող դատախազի որոշմամբ Ա.Ջ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,- ասվում է հաղորդագրությունում:
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03