Հոկտեմբերի 11-ին 82 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Միքայելի Հարությունյանը: ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Վլադիմիր Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17.00-20.00-ը (հասցե՝ Խաչիկ Դաշտենցի փող. 68/1, սգո սրահ «ԷԴԵՄ»), հուղարկավորությունը` հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11.00-13.00-ը, նույն հասցեից: Վլադիմիր Հարությունյանը ծնվել է 1940թ-ին: Նա 1964թ-ին ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1969թ-ին՝ Հայաստանի գիտությունների ակադեմիայի Էլեկտրոնիկայի և ռադիոֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1965-1974թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ինժեներ, գիտական աշխատող, ինստիտուտի գիտական քարտուղար, ավագ գիտական աշխատող, 1972-1974թթ-ին՝ կիսահաղորդչային սարքերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, 1974թ-ին՝ Երևանի պետական համալսարանի կիսահաղորդիչների և դիէլեկտրոնների ամբիոնի վարիչ և դրան կից հիմնախնդիրների լաբորատորիայի գիտական ղեկավար, 2007թ-ին՝ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնալոգիաների կենտրոնի գիտական ղեկավար։ Վլադիմիր Հարությունյանի գիտական աշխատանքները վերաբերել են կիսահաղորդիչների ֆիզիկայի, էլեկտրաքիմիայի, կիսահաղորդչային սարքերի, միկրոէլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի և արեգակնային էներգետիկայի բնագավառներին։ Նա ուսումնասիրել է անհավասարակշիռ երևույթները կիսահաղորդչային սարքերում, կիսահաղորդչային նյութերի ֆիզիկական և էլեկտորաքիմիական հատկությունները։ Վլադիմիր Հարությունյանը Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս էր, ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, «Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) թղթակից անդամ, Նյու-Յորքի Գիտությունների ակադեմիայի անդամ: Վլադիմիր Հարությունյանը Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ էր, ՀՀ Նախագահի մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, Հայաստանի կրթության և գիտության նախարարության, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի, Երևանի և Օդեսայի համալսարանների, «2009 Ոսկե մեդալ Հայաստանի համար» (ԱՄՆ), «Համաշխարհային գիտության մեջ ավանդի համար» (ՌԴ.), «ArmTech 09» (ԱՄՆ) ոսկե մեդալներով:
«ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան սգում է անվանի գիտնականի մահը, ցավակցում ակադեմիկոս Հարությունյանի ընտանիքին, գործընկերներին, աշակերտներին: Մեծ գիտնականի հիշատակը վառ կմնա իր գործընկերների, աշակերտների և ուսանողների սրտերում»,-ասված է Ակադեմիայի տարածած մահազդում։
15:02
14:52
14:18
13:56
13:46
12:16
12:03
11:46
11:46
11:33
11:16
11:03
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15