Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել անցկացնել հաջորդ եռակողմ գագաթնաժողովը, մոտ ապագայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հոկտեմբերի 13-14-ին Պուտինը կայցելի Ղազախստան, որտեղ կմասնակցի Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովին, ինչպես նաև ԱՊՀ գագաթնաժողովին։ Սպասվում է, որ Պուտինը մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Իլհամ Ալիևի հետ։
«Մենք կառաջարկենք հաջորդ գագաթնաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ, և հուսով ենք, որ շատ մոտ ապագայում մենք կկարողանանք պայմանավորվել դրա անցկացման ժամկետների շուրջ»,- ասել է Ուշակովը
Նա նշել է, որ «Ռուսաստանն ակտիվորեն նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Մոսկվան կարծում է, որ «կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանում բոլոր խնդիրների լուծման բանալին Ռուսաստանի նախագահի ակտիվ մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է»:
«Իհարկե, մենք տեսնում ենք, որ արտատարածաշրջանային խաղացողները, մասնավորապես՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը, փորձում են միջամտել այդ աշխատանքին, բայց նրանք հիմնականում օգտագործում են մեր մշակումները և իհարկե, հիմնարար պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020 և 2021 թվականներին մեր ակտիվ մասնակցությամբ»,- հավելել է Ուշակովը։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01