Գերմանիայի կառավարությունը կրճատել է այս տարվա տնտեսական աճի իր կանխատեսումը եւ նշել, որ Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը անկում կապրի 2023 թվականին՝ Ուկրաինայի պատերազմի հետեւանքների պատճառով, այդ թվում՝ Մոսկվայի կողմից բնական գազի մատակարարումը դադարեցնելու պատճառով, հայտնում է AP լրատվական գործակալությունը։
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ ակնկալում է, որ Գերմանիայի համախառն ներքին արդյունքն այս տարի կաճի 1,4 տոկոսով, իսկ հաջորդ տարի կնվազի 0,4-ով: Ապրիլի վերջին 2022 թվականի համար կանխատվել էր 2,2 տոկոս աճ, որը հաջորդ տարի կհասնի 2,5 տոկոսի։
Պատերազմի ազդեցության ուժգնացմանը զուգահեռ, էներգակիրների գները մնում են բարձր, իսկ Գերմանիայի տարեկան գնաճը սեպտեմբերին հասել է 10 տոկոսի:
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ տնտեսական կանխատեսման վերանայման հիմնական պատճառը ռուսական գազի մատակարարումների դադարեցումն է եւ դրա հետեւանքով էներգակիրների բարձր գները, որոնք գնաճի պատճառ են դառնում:
Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեքը, ով նաեւ Գերմանիայի փոխկանցլերն է, ասել է, որ երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն կրճատվել է եւ ակնկալվում է, որ չորրորդ եռամսյակում կրկին կնվազի եւ 2023 թվականի առաջին եռամսյակում նույնպես: Բացասական աճի երկու եռամսյակը անընդմեջ ռեցեսիայի ընդհանուր սահմանումներից մեկն է:
Հաբեքն ասել է, որ, չնայած տնտեսական աճի հարցում առկա մռայլ կանխատեսումներին, զբաղվածությունը, ամենայն հավանականությամբ, «առողջ» մակարդակի վրա կլինի:
Գերմանիայի կառավարությունը կանխատեսում է միջինում 8 տոկոս գնաճ՝ այս տարվա եւ 7 տոկոս՝ հաջորդ տարվա համար:
Կանխատեսվում է, որ 2024 թվականին տնտեսությունը կվերադառնա աճի, իսկ ՀՆԱ-ն կաճի 2,3 տոկոսով։
Հաբեքի խոսքով, Եվրամիության անդամների միջեւ գազի բարձր գների դեմ համատեղ պայքարի շուրջ համաձայնությունը «հասանելի է»: Առաջարկը ենթադրում է փոխել Նիդեռլանդների հարթակի միջոցով իրականացվող գազի առեւտուրը։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58