«Սեպտեմբեր ամսին ունենք 1 մլրդ 200 մլն անկանխիկ գործարքներ, այսինքը՝ ամիսն ամփոփելուց հետո 120 մլն դրամ կվերադարձնենք մեր թոշակառուներին և նպաստառուներին»,-կառավարության նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ իրականում անկանխիկ գործարքներն ավելի շատ են եղել՝ 1 մլրդ 400 մլն դրամ, որի մի մասը կատարվել է ինտերնետի միջոցով, ՀՀ տարածքից դուրս և հիշեցրեց, որ հետվճարն արվում է ՀՀ տարածքում պոստերմինալների ինչպես նաև տվյալ քարտը սպասարկող բանկի «Օնլայն բանկինգ» հավելվածի միջոցով՝ կոմունալ վճարների դեպքում: Նարեկ Մկրտչյանը հավաստիացրեց, որ բոլոր ցուցանիշներն 50 % աճ են գրանցում՝ և՛ շահառուների, և՛ գործարքների թվերի, և՛ հետվճարի միջին ցուցանիշի առումով: «Այսօր կարող ենք արձանագրել, որ 3 հազար դրամ ամսական հետվճար է իրականացվում»,-ասաց նախարարը: Նիկոլ Փաշինյանն էլ ավելի մանրամասն անդրադարձավ նախարարի ներկայացրած ցուցանիշներին:
«Հունիսին թոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ գործարքների գրեթե 0 ցուցանիշ ենք ունեցել, բայց սեպտեմբերին՝ 1 մլրդ 400 մլն, որից 1 մլրդ 200 մլն-ը ՀՀ տարածքում: Հիմա մենք երբ 200 միլիոնն ուզում ենք վերլուծել, հասկանում ենք, որ թոռնիկներն առիթից օգտվել են և միջազգային առևտրային համակարգերից առևտուր են արել տատիկների և պապիկների քարտերով: Մենք դեմ չենք, բայց ուզում եմ մեր տատիկներին և պապիկներին հիշեցնել, որ այդ պարագայում այդ թիվը հետվճարի մեջ չի մտնելու, միայն Հայաստանի առևտրային հարթակներից կատարված գնումներն են փոխհատուցվելու»,-ասաց գործադիրի ղեկավարը: Նա հավելեց, որ կառավարությունը խոստումը չի կատարում՝ ՀՀ-ում բավարար քանակով պոստտերմինալներ չի ապահովում և ՊԵԿ-ի և ԿԲ-ի ուշադրությունը հրավիրեց այդ հարցում առաջընթաց գրանցելու համար:
15:02
14:52
14:18
13:56
13:46
12:16
12:03
11:46
11:46
11:33
11:16
11:03
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15