Աշխատանքային պրոցես է, քննարկում ենք Ադրբեջանի առաջարկները, մշակում ենք մեր առաջարկները. Սա աշխատանքային գործընթաց է, որն արդեն մեկնարկել է որոշակի ժամանակ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքի ներկայացրած առաջարկների մասին հարցին: «Մենք արդեն հայտնել ենք, որ սկզբունքային անընդունելի կետեր չկան, բայց այդ առաջարկները լիարժեք չեք, այդ պատճառով հայկական կողմը ներկայացրել է իր առաջարկները»,-ասաց նա: Անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Երկու կողմից հաստատվել է, որ գործընթացն ընթանում է առանց նախապայմանների եւ այդ տրամաբանությունը պահպանվում է»: Դիտարկմանը, որ Էրդողանը հայտարարել է, որ սահմանները կբացվեն, եթե կնքվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիր, արդյոք սա նախապայման չէ, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա չի ներկայացվել որպես նախապայման, խաղաղության հաստատումը տարածաշրջանում ներկայացվել է որպես ավելի նպաստող գործընթաց, սակայն զուտ երկկողմ հարաբերությունների կարգավորման կոնտեքստում որեւէ նախապայման չէր ներկայացվել»: Հարցին, թե Արեւմուտքից ինչ առաջարկներ կան հայ-ադրբեջանական սահմանի կարգավորման հետ կապված, փոխնախարարը պատասխանեց.
«Արեւմուտքից ոչ թե կոնկրետ առաջարկներ են, այլ ջանքեր են, որպեսզի աջակցեն երկու կողմերին: Դա է Արեւմուտքի մոտեցումը, այլ գործընթաց գոյություն չունի»:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01