Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից միմյանց երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություններից հետո պարբերաբար հայտարարություններ են հնչում այն մասին, որ երկու երկրների միջև «Խաղաղության պայմանագիրը» նախատեսվում է ստորագրել մինչև տարեվերջ։ Միաժամանակ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Պրահայում հանդիպումներից հետո նշել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով ՀՀ-ն այլևս չունի հնարավորություն և ռեսուրս՝ ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները, ազատությունները, այդ թվում՝ անվտանգությունը։ Oragir.news-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, անդրադառնալով հարցին, թե այս հայտարարությունների ֆոնին ինչ կարելի է ակնկալել ընդդիմությունից, ասել է, որ պետք է նայել իրավիճակին և փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում մեր շուրջը։
«Ինչպես նշել է ՀՀ երկրորդ նախգահն իր ասուլիսում, Հայաստանն այսօր բանակցության կողմ չէ, այլ բանակցության առարկա։ Մենք այսօր դրված ենք գերտերությունների սեղանին։ Մենք նրանց համար կռվախնձոր ենք դարձել։ Ես կարծում եմ, որ մեզ շատ մոտ օրերս սպասվում են շրջադարձային իրադարձություններ, և այսօր ցանկացած ուժ՝ ընդդիմություն լինի, թե «չընդդիմություն», պետք է շատ զգույշ քայլեր կատարի և շատ զգույշ լինի իր խոսքերի և գործողությունների մեջ, քանի որ, կրկնեմ, այսօր Հայաստանը հայտնվել է գերտերությունների բախման խաչմերուկում։ Մեր կողմից այսօր, վաղը կամ մյուս օրը հանրահավաք չհավաքելը ունի մի շարք պատճառներ․ դրանցից մեկն այն է, որ մենք այսօր չափազանց զգույշ պետք է լինենք։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին ինքներդ կտեսնեք, կհասկանաք՝ խոսքն ինչ շրջադարձային իրադարձությունների մասին է․ խոսք Արևմուտքի և Արևելքի հակամարտության արդյունքը տեսնելու մասին է»,- ասել է Վահե Հակոբյանը
Նա ընդգծել է, որ իրենք չեն հրաժարվում ակտիվ գործողություններից, պարզապես շարժվում են ըստ տրամաբանության և անհրաժեշտության։
«Հիմա խորհրդարանական ընդդիմությունը շատ մեծ ակտիվություն է դրսևորում արտաքին հարթակներում։ Միջազգային բոլոր հարթակներում ենք մենք հիմա տեսնում մեր աշխատանքը։ Մենք այդպիսով պետք է բոլորին հասցնենք, թե ինչ է նշանակում Արցախը հանձնել Ադրբեջանին։ Այսօր սա է մեր աշխատանքի առաջնահերթությունը»,- հավելել է նա։
20:42
20:18
19:43
19:09
18:37
18:19
17:53
17:35
17:19
17:04
16:45
16:23
16:08
15:52
15:34
14:44
14:23
13:52
13:35
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02