Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը,որը մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ: «Մակրոնի հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը օգտագործում է ԼՂ հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար, մենք բացարձակապես անընդունելի ենք համարում։ Նման հարձակումները համահունչ են Ռուսաստանին հրեշավոր ներկայացնելու Արևմուտքի հակառուսական գծին և խոսում են առճակատման տրամաբանությունը Ուկրաինայից հետխորհրդային այլ տարածքներ, այդ թվում՝ Հարավային Կովկաս տեղափոխելու փորձերի մասին Ֆրանսիայի նախագահի անհեթեթ հերյուրանքները խոսում են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու Փարիզի անհետաքրքրության մասին և կասկածի տակ են դնում այնտեղ կառուցողական դեր խաղալու նրա երկրի կարողությունը։ Ի տարբերություն Ֆրանսիայի, որը նույնիսկ Բաքվի և Երևանի միջև սրման ժամանակաշրջանում սահմանափակվում էր խաղաղության ստանդարտ կոչերով, Ռուսաստանը գործնական առումով նպաստեց հակամարտության կարգավորմանը։ Մեր երկիրը վճռորոշ ներդրում է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրման գործում, որը վերջ դրեց արյունահեղությանը։ Դրա համաձայն՝ տեղակայված ռուս խաղաղապահ զորախումբը շարունակում է մնալ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը։ Խաղաղապահներն արդյունավետորեն կանխում են միջադեպերը իրենց պատասխանատվության գոտում, օգնում են խաղաղ կյանք հաստատել, մարդասիրական օգնություն են տրամադրում, ենթակառուցվածքներ վերականգնում։ Նրանց օգնությամբ 53 հազար փախստական վերադարձել է տուն, ավելի քան 2 հազար զոհերի դի է հանձնվել, ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 գերի, վնասազերծվել է ավելի քան 25 հազար պայթուցիկ առարկա։ Հենց Ռուսաստանն է սկսել աշխատանքը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ։ Ռուսաստանի մասնակցությամբ շարունակվում են ակտիվ ջանքերը՝ խթանելու խաղաղության օրակարգը՝ հիմնված երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների վրա: Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի ստորագրման, հասարակությունների և փորձագետների միջև երկխոսության հաստատման ուղղությամբ: Փարիզի փորձերը՝ սեպ խրելու մեզ բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններում, որոնց հետ ՌԴ-ն երկարամյա և բազմակողմանի կապեր ունի, դատապարտված են ձախողման և միայն կհանգեցնեն տարածաշրջանում Ֆրանսիայի հեղինակության հետագա արժեզրկմանը»,- ասվում է հայտարարությունում։ Աղբյուր` Panorama.am Share| Հարակից հրապարակումներ` Մակրոն. Վերջին ամիսներին Մոսկվան սրել է լարվածությունը հօգուտ Ադրբեջանի Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55