ԱՄՆ-ի դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արել դադարեցնել ամերիկյան հակահրթիռային համակարգերի վաճառքը Սաուդյան Արաբիային և փոխարենը դրանք մատակարարել Ուկրաինային, Լեհաստանին կամ այլ երկրների, «որոնք այժմ ավելի կարևոր են Միացյալ Նահանգների համար, քան Սաուդյան Արաբիան»:
«Իմ պնդումն այն է, որ Սաուդյան Արաբիան երկար ժամանակ անվստահելի դաշնակից է եղել, և մենք նրանց տալիս ենք շատ ավելին, քան նրանք տալիս են մեզ», - Yahoo News-ին ասել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մերֆին:
«Ուստի ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք լրջորեն վերանայենք մեր հարաբերություններն անվտանգության ոլորտում», - հավելել է նա: «Կան երկու իսկապես կարևոր հակահրթիռային համակարգեր, որոնք մենք մատակարարում ենք Սաուդյան Արաբիային», - ասել է նա՝ նկատի ունենալով RAM և Patriot համակարգերը:
Այս համակարգերը «շատ ավելի լավ կլիներ օգտագործել Ուկրաինայի ներսում կամ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, որոնք գտնվում են Ռուսաստանի սահմաններին», - ասել է Մերֆին:
Մերֆին ԱՄՆ այն առաջատար սենատորներից է, որոնք կոչ են արել կրճատել սաուդցիներին ռազմական և այլ օգնությունը նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵԿ+-ի որոշումից հետո:
Նախագահ Բայդենն այս շաբաթ հայտարարել է, որ սաուդցիներին սպասում են «հետևանքներ», բայց դեռեւս հրաժարվել է ներկայացնել մանրամասները:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02