«Մենք երբեք դեմ չենք եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, ընդհակառակը, երբ 1996-97 թվականներից հետո Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացի մի հատվածից, ոչ լրիվությամբ, մշտապես կոչ էինք անում վերականգնել լիարժեք ձևաչափ»,-Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
Նա նշեց, որ հիմա այս ձևաչափի վերականգնումը նույնպես մնացել է իրենց օրակարգում, բայց այդ բանակցությունները չպետք է տեղի ունենան միջազգային ճանաչված հարթակից դուրս, այսինքն գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ՝ Մինսկը, կան ընդունված մի շարք փաստաթղթեր, որտեղ նշված են, որ Արցախը և բանակցությունների, և հակամարտող կողմ է։ Հարցին՝ Հայաստանի իշխանությունները ձեռք բերե՞լ են պայմանավորվածություն, որ այդ երկխոսությունը հնարավոր է, Արդբեջանից ստացե՞լ են այդ համաձայնությունը, Դ. Բաբայանը պատասխանեց.
«Ադրբեջանն ինքն ասում է, որ չի ուզում։ Ադրբեջանն ասում է՝ մենք չենք բանակցելու որպես կողմի հետ, մենք էլ ասում ենք՝ վերականգնվի ձևաչափը, բանակցենք, բայց եթե ինչ որ մեկը մտածում է, որ բանակցությունները պետք է ստանան այն երանգը, որ աբորիգեն ինչ-որ մի ցեղախումբ, ի դեմս Արցախի, պետք է գնա և մայր երկրի հետ փոշմանած խնդրի, որ կներես մայր երկիր, այսինքն Ադրբեջան, ղալաթ ենք արել, հիմա գալիս ենք ներողություն ենք խնդրում, նորից մեզ ընդգրեք ձեր կազմը, դա չի լինելու»։ Արցախի ԱԳ նախարարի խոսքով, հայաստանյան իշխանությունները, բնական է, հասկանում են այս ամենը, քանի որ սա ամբողջ արցախցիկների, Արցախի քաղաքական ուժերի հավաքական կարծիքն է։
Աղբյուր` Panorama.am
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58