ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում էստոնիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Ռինա Կալյուրանդին:
Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է ՄԻՊ գործառույթները, ՄԻՊ-ի դերը և մանդատը: Ներկայացրել է Պաշտպանին առընթեր ձևավորված Կանանց իրավունքների հարցերով խորհրդի աշխատանքները, նշել նպատակները:
Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է, որ Կանանց իրավունքների հարցերով խորհրդի կազմում ներգրավված են Հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ, որոնց մեծ մասը ՀՀ մարզերից են: Պաշտպանը խոսել է նաև կնոջ դերի մասին՝ անվտանգության և խաղաղության համատեքստում՝ շեշտելով, որ կարևորում է կանանց առավել ակտիվ ներգրավվումը իրավապահ կառույցներում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 13-15-ը ՀՀ սուվերեն տարածքի վրա ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքներին, որի ընթացքում 3 մարզերից տարհանվել է 7600-ից ավել մարդ, որից 1437 երեխա, 99 հաշմանդամություն ունեցող անձ: Նշել է, որ թիրախավորվել են կենսական քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ դպրոցները, վիրավորվել է 7 քաղաքացիական անձ, սպանվել՝ 4-ը:
Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է նաև ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների խոշտանգման, գերիների արտադատական սպանությունների ու անդամահատումների փաստերը, որոնք ամփոփված են Պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցներում:
Պաշտպանը խոսել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարածքային ստորաբաժանումների մասին և կարևորել դրանց դերը կատարվող աշխատանքներում: Նա նշել է, որ եկող տարի նախատեսվում է 5-րդ տարածքային ստորաբաժանման բացումը:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պաշտպանին և ՄԻՊ թիմին կատարած աշխատանքի, փաստահավաք աշխատանքների և հայտարարությունների համար:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01