Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի համոզմամբ՝ թեեւ Բրյուսովի անվան համալսարանում, Ֆիզկուլտինստիտուտում եւ Մանկավարժական համալսարանում մանկավարժներ են պատրաստում, սակայն նրա խոսքով՝ դրանք նեղ մասնագիտացված ուսումնական հաստատություններ են, որոնց միավորումը արդարացված չէ։ «Նմանատիպ քայլերը պետք է շատ զգույշ անել, հասունացնել, եւ, որ ամենակարեւորն է՝ բուհերի հետ աշխատել, որովհետեւ բուհերն ունեն գիտական, ուսանողական խորհուրդներ, կան մասնագիտական հարցեր, որոնք կառավարիչները կարող են հաճախ չպատկերացնել։ Ուղղակի վարչական ձեւով բռնել եւ բուհերը միավորել, կարծում եմ՝ արդարացված չէ։ Ակնհայտ է, որ մարդիկ պայքարելու են միավորման դեմ, որովհետեւ բուհերը նեղ մասնագիտացված են։ Որքան էլ փորձենք ընդհանրություններ գտնել Բրյուսովի եւ Մանկավարժականի, Մանկավարժականի եւ Ֆիզկուլտինստիտուտի միջեւ, այնուամենայնիվ կան առանձնահատկություններ։ Բրյուսովը զուտ մանկավարժական բուհ չէ, այն լեզուների գծով մասնագիտացված բուհ է, որը ներդրել է նաեւ երկրագիտական մասնագիտություններ, կամ էլ քաղաքագիտություն բաժինը, որոնք Մանկավարժականում չկան։ Իհարկե կարելի է ասել, որ Ֆիզկուլտինստիտուտում ուսուցիչներ են պատրաստում, բայց այնտեղ կան նաեւ պրոֆեսիոնալ սպորտի խնդիր, այս բուհում պատրաստում են պրոֆեսիոնալ մարզիչներ, մարզական բժիշկներ եւ այլն»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սերոբ Խաչատրյանը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր, թե բուհերի միավորման արդյունքում երկու ռեկտորի պաշտոն կկրճատվի, իսկ կրթության որակն էլ կբարձրանա։ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ օպտիմալացման արդյունքում կրճատումներ են լինելու։ Նա համաձայն չէ նախարարի այն պնդմանը, թե բուհերի միավորումը կրթության որակի բարձրացման միտում ունի։ «Մանկավարժական համալսարանում մի շարք ֆակուլտետներ կան, որտեղ ուսանողների թիվը շատ քիչ է, օրինակ, Մաթեմատիկայի խմբում՝ 4 մարդ կա, Կենսաբանությունում՝ 1 հոգի, Քիմիայի բաժնում՝ 1 հոգի։ Ակնհայտ է, որ սա որակի վրա բացասաբար է ազդում։ Ո՛չ Բյուսովն ունի Կենսաբանության կամ բնագիտական այլ ֆակուլտետ, ո՛չ Ֆիզկուլտինստիտուտը։ Եթե միավորումից հետո էլի Կենսաբանության ֆակուլտետում պետք է երկու հոգու դաս տան, որակը ո՞նց է աճելու։ Միավորումը որակական հարցերում ոչինչ չի փոխելու։ Ստացվում է, որ մի նժարին բազմաթիվ մարդիկ աշխատանք են կորցնելու, մյուս նժարին ոչ մի բան է»,– ասաց կրթության փորձագետը։ Հիշեցնենք՝ Կառավարությունը նախատեսում է Ֆիզկուլտինստիտուտն ու Բրյուսովի անվան համալսարանը միավորել Մանկավարժական համալսարանի հետ։ Բրյուսովի անվան համալսարանում երրորդն օրն է՝ ուսանողները դասադուլ են անում։ Բուհի ղեկավարությունը եւ դասախոսական անձնակազմն էլ դեմ են միավորմանը։ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում նույնպես դեմ են Մանկավարժական համալսարանի հետ միավորմանը։
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03