Սեպտեմբերի 12-ի՝ լույս 13-ի գիշերն Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանական հարձակումը հետ մղելու ժամանակ զոհված տղաների թվում էր նաև 19-ամյա Ազատ Ներսիսյանը: Թշնամու առաջխաղացումն ամեն կերպ կասեցնել փորձող ժամկետայիններից շատերը հետքայլ չեն էլ փորձել անել:Դիրքի գրեթե ամբողջ անձակազմը կռիվ է տվել մինչև վերջ ու իրենց պահած դիրքում էլ՝ զոհվել:
«Ինչքան գիտեմ՝ Ազատենց դիրքից ընդամենը երկու հոգի են ողջ մնացել: Նրանցից մեկը, ով վիրավորվել էր, հենց ինքն է պատմել, թե ինչպես է վիրավորվելուց հետո Ազատը պնդել, որ ծառայակից ընկերներն իրեն թողնեն ու նահանջեն՝ պատճառաբանելով, որ իրեն տեղափոխելն անհնար է: Միայն որովայնից երեք վիրավորում ուներ Ազատը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է Լուսաղբյուրի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը և հավելում, որ դա, ըստ երևույթին, արդեն լուսադեմին՝ թեժ մարտերից հետո է եղել:
Դիրքը, որտեղ տղաները հերոսաբար մարտնչել են, թշնամին կարողացել է իր վերահսկողության տակ վերցնել՝ թույլ չտալով հանել անգամ զոհերի մարմինները: Ազատի մարմինը սեպտեմբերի 20-ին հայկական կողմին փոխանցված 95 մարմինների թվում էր:
«Երբ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել զինծառայողների մարմինները, Ազատի ծնողներին կանչել են, որ գնան տեսնեն նույնականացվո՞ւմ է: Գնացել են, բայց չեն ճանաչել, անճանաչելի էր մարմինը: ԴՆԹ էլ հրաժարվել են տան, քանի որ հույս էին պահում, որ ողջ կգտնվի: Երբ որոշ ժամանակ անցավ, հույսները գնալով մարեց ու ԴՆԹ տվեցին, պարզվեց՝ Ազատն այն նույն 95-ի մեջ էր…»,-ասել է Մանուկյանը:
Լուսաղբյուրի վարչական ղեկավարը շեշտում է՝ Ազատը շատ կշռադատված, համեստ, աշխատասեր երիտասարդ էր, ընտանիքն էլ օրվա հացն անասպահանությամբ ու հողագործությամբ է վաստակում:
«Ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է ապրում: Իրենց տունը որ տեսնեք, ընտանիքի սոցիալական վիճակի մասին պատկերացում կկազմեք: Շատ սուղ պայմաններում են ապրում՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով»,-նշել է նա։
Ազատը տան կրտսերն էր. իրենից մեծ քույր ու եղբայր ուներ: Վերջին անգամ սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը 7-ի կողմերը քրոջ հետ էր խոսել, բայց պատերազմի հավանականության, սահմանային լարվածության մասին, համագյուղացու պատմելով, ոչ մի բառ չէր ասել:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55