Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը, խոսելով իրաքյան Մոսուլում ծավալվելիք ռազմական գործողությանը Թուրքիայի մասնակցության մասին, նշել է, որ իր կարծիքով՝ Բաղդադը, դրան սուր արձագանքելով, մեծ սխալ է գործում:
Ըշըքը հայտարարել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումներից ամենաշատ տուժողը Թուրքիան է, գրում է թուրքական «Հաբեր Թյուրք» լրատվական կայքը:
Այժմ մեր առջև կա երկու կարևոր իրադարձություն` Մոսուլում և Ռաքքայում ռազմական գործողությունները: Ոչ ոք թող չսպասի, որ մենք անմասն ենք մնալու Իրաքում և Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից: Տարածաշրջանում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումներից ամենաշատ տուժողը Թուրքիան է այս պահին: Բաղդադը մեծ սխալ է գործում: Թուրքիան իրավունք ունի Իրաքից Թուրքիայի տարածք եկող ահաբեկչական վտանգը կանխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու: Ոչ ոք թող չսպասի, որ Թուրքիան պետք է անմասն մնա Մոսուլի պես քաղաքի դեմոգրաֆիկ փոփոխության գործընթացից, որի հետ մենք ունենք պատմական այդպիսի կապեր», - ասել է Ըշըքը:
Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով երկրի Մոսուլ քաղաքում թուրքական ԶՈՒ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն «անօրինական» են համարվում:
Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ անկախ Իրաքի խորհրդարանի որոշումից` թուրքական ԶՈՒ-ն կմասնակցի Մոսուլի գործողությանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ԱՄՆ-ի հետ համատեղ գործողություններ իրականացնել ԻՊ-ի կենտրոն համարվող սիրիական Ռաքքա քաղաքում, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, թուրքական ԶՈՒ-ի թիրախում կհայտնվի իրաքյան Մոսուլ քաղաքը, որն Իրաքում ամենամեծ նավթային պաշարներն ունեցող կենտրոններից մեկն է և 2014թ.-ի հունիսի 10-ից գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ:
Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք, իրենց իսկ խոսքով, «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում:
14:16
14:14
13:55
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02