Սիրիայի ալ Ռաստան քաղաքում հայտնաբերվել է հին հռոմեական հսկայական խճանկար՝ դիցաբանական տեսարաններով: Արտեֆակտը լավ պահպանված է. այն Սիրիայում վերջին 11 տարվա ընթացքում՝ երկրում պատերազմի սկզբից ի վեր հայտնաբերված ամենանշանակալի գտածոն է, գրում է CBS News-ը։
Խճանկարը գտնվել է 4-րդ դարի շենքի ավերակների վրա, որը գնել են լիբանանցի գործարարները եւ տվել սիրիական կառավարությանը։ Հնագետները դեռ հստակ չեն կարող ասել, թե դա ինչ շինություն է եղել. գուցե հանրային բաղնիքներ:
Խճանկարի մակերեսը 120 քմ է։ Հավանաբար այն տարածվում է նաեւ դեռեւս չմաքրված հատվածներում: Պատկերները շարված են քառակուսի գունավոր քարերով՝ յուրաքանչյուրը 1,2 սանտիմետր:
Նկարը շատ մանրամասն է պատկերված. խճանկարի վրա կարելի է տեսնել տեսարաններ հին հունական եւ հին հռոմեական դիցաբանությունից: Կան Տրոյական պատերազմի տեսարաններ, Հերկուլեսի, Ամազոնուհիների, Նեպուտնայի եւ նրա 40 սիրուհիների պատկերներ։
«Մենք կանգնած ենք մի հայտնագործության առաջ, որը հազվադեպ է համաշխարհային մասշտաբով», - ասել է Սիրիայի հնությունների եւ թանգարանների գլխավոր վարչության խոսնակ Հումամ Սաադը:
Ըստ նրա՝ Ալ Ռաստանը պատմական նշանակություն ունեցող քաղաք է, սակայն մինչ պատերազմը չի պեղվել։
Կատարյալ պահպանված խճանկարի հայտնաբերումից հետո լիբանանցիները ծրագրում են Սիրիայի համար գնել այլ շինություններ՝ հուշարձաններով եւ արտեֆակտներով:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01