Մարոկկոն միացել է անօդաչուներ արտադրողների ակումբին՝ Իսրայելի հետ վերջերս կնքված գործարքի շնորհիվ, որի համաձայն Մարոկկոն իսրայելական մարտական անօդաչու թռչող սարքերեր կարտադրի: The Wall Street Journal թերթը հայտնել է, որ Մարոկկոյի թագավորական զինված ուժերը Իսրայելի հսկողության եւ փորձի ներքո մարտական անօդաչու թռչող սարքեր արտադրող երկու գործարան կկառուցեն։ Սա թագավորությանը թույլ կտա արտադրել առաջադեմ անօդաչու թռչող սարքեր ավելի ցածր գնով, քան ներկայումս գնում է Չինաստանից եւ Թուրքիայից: Ըստ անցած հուլիսին Մարոկկոյի եւ Իսրայելի միջեւ ստորագրված ռազմական համաձայնագրի՝ Թել Ավիվը պարտավորվել է անօդաչուների արտադրության տեխնոլոգիան փոխանցել Ռաբաթին: Թել Ավիվի աջակցությամբ այս անօդաչու սարքերն ավելի ցածր գնով կարտադրվեն Մարոկկոյի երկու ռազմաբազաներում։ Ըստ իսրայելական ռազմական աղբյուրների՝ մարտական անօդաչուները, որոնք մի քանի ամսվա ընթացքում կարտադրվեն Մարոկկոյում, թույլ կտան դիտարկման, հետախուզության հեռահար հավաքագրման եւ մարտական գործողություններին մասնակցության առաքելություններ կատարել։ «Radio France Internationale»-ը (RFI) հաղորդել է, որ Մարոկկոն դարձել է աֆրիկյան առաջին երկիրը, որը դրոններ է արտադրել: Նշվում է, որ Մարոկկոն անօդաչու թռչող սարքերը գնել է մի քանի երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, Թուրքիան, Ֆրանսիան եւ Իսրայելը՝ ստեղծելով փաստացի նավատորմ եւ, հավանաբար, ամենաառաջադեմը Հյուսիսային Աֆրիկայում: Բայց Ռաբաթի հավակնություններն այլեւս չեն սահմանափակվում միայն գնումներ կատարելով. ավելի շուտ, այն ձգտում է Իսրայելի օգնությամբ անօդաչու սարքեր արտադրել Մարոկկոյի տարածքում: Մարոկկոն եւ Իսրայելը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները 2020 թվականի վերջին՝ որպես եռակողմ համաձայնագրի մի մաս, որով ԱՄՆ-ը ճանաչել է Մարոկկոյի ինքնիշխանությունը արեւմտյան Սահարայի նկատմամբ, որը վիճարկում է Ալժիրի կողմից աջակցվող Պոլիսարիո ճակատը: Իսրայելը եւ Մարոկկոն հուլիսին Ռաբատում ամրապնդել են իրենց ռազմական համագործակցությունը՝ թագավորության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոհավիի բանակցությունների ընթացքում: Մարոկկոյի եւ Իսրայելի միջեւ մերձեցման տեմպերն արագացել են դիվանագիտական կարգավորումից հետո, որը տեղի ունեցավ 2020 թվականի դեկտեմբերին Աբրահամյան համաձայնագրերի շրջանակներում, որոնք Վաշինգտոնի աջակցությամբ կնքվել են Իսրայելի եւ արաբական մի շարք երկրների միջեւ։
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58