Հայաստանի նշանավոր ամրոցներից մեկի` ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում 2022 թվականի մայիսից մեկնարկած պեղումները և հնագիտական հետազոտություններն ավարտվել են: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվերով և առանձին դրամաշնորհով՝ բերդաքաղաքի վերականգնման և բարեկարգման ծրագրի շրջանակում պեղումներն իրականացրել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկավար` Արման Նալբանդյան, հնագետ` Մհեր Խեչոյան, լաբորանտ` Սարգիս Բիսլամյան): Լայնածավալ աշխատանքների ընթացքում պեղումներ են կատարվել ամրոցի պարսպին ներսից հարող` մոտ 60 մ երկարությամբ տարածքում, պարսպապատի «գագաթին», քաղաքատեղիի առաջին, երկրորդ բաղնիքների ներսում, և դրանց մերձակայքում հետազոտվել են եկեղեցին, մատուռ-դամբարանը: Հետախուզական աշխատանքներ են կատարվել ամրոցի ներսում և պարիսպներից դուրս: Պեղումների արդյունքում բացված պատաշարերը, կառույցների հիմքերն ու հատակները, հայտնաբերված մանրամասները զգալիորեն կնպաստեն նշյալ կառույցների վերականգնման նախագծերի առավել ամբողջական և լիարժեք կատարմանը: Նկատենք, որ վերականգնման նախագծերը ևս իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ճարտարապետական խումբը՝ Հովհաննես Սանամյանի գլխավորությամբ։ Պեղումներով բացվել են ոչ միայն պարսպապատը, այլև դրան կից մի շարք օժանդակ կառույցների հիմքեր, տնտեսական հորեր, օջախներ և այլն: Պարսպի գագաթի հողաթմբի նմանվող շերտի հեռացումից հետո ի հայտ են եկել նոր պատաշարեր, ուղղանկյուն և կլոր հատակագծով կառույցներ, որոնք եղել են պաշտպանական հենակետեր և զինանոցներ: Ամրոցի ներսում գտնվող երկու բաղնիքներում էլ պեղումներով բացվել են հիպոկաուստ հատակի սյուները, ջրամատակարարման և ջրահեռացման խողովակաշարերը, սալահատակներ, ջրավազաններ և գոլորշու հեռացման օդամուղները: Դրանց ներսում նույնպես բացվել են պատերի հիմքեր։ Երկրորդ բաղնիքից հարավ վերապեղվել են երկու բացօթյա լողավազանները: Եկեղեցուց կամ առավել հայտնի՝ քաղաքացիական կառույցից հեռացվել են 19-20-րդ դդ. առանց շաղախի շարված պատերը, որոնցով փակված էին եռակամար գավիթ-նախասրահի կամարները, կառույցի մուտքերը և լուսամուտը: Պարզվել է, որ կառույցի` նախկինում մուտք համարվող ոչ բոլոր բացվածքներն են մուտքեր եղել: Այս պատերի միջից դուրս են եկել 12-13-րդ դդ. խաչքարերի ու տապանաքարերի բեկորներ: Հնագիտական գտածոների թվաքանակը գերազանցել է արշավախմբի սպասումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ ամրոցի տարբեր հատվածներ նախկինում ևս պեղվել են։ Այստեղ կարելի է արձանագրել 18-20-րդ դդ. թույլ արտահայտված և 11-13-րդ դդ. բավական հարուստ շերտեր: Պեղումները հատկապես արդյունավետ էին ստորին շերտերում։ Գտածոների մեջ աչքի են ընկնում ջնարակված և քանդակազարդ ընտիր շքաղյուսները, թռչնային, բուսական, երկրաչափական պատկերներով թասիկները, որոնք իրենց զուգահեռներն ունեն Անիում և Դվինում: Հետաքրքիր գտածոներից կարելի է թվարկել ծխամորճերը, ուլունքներն ու ապարանջանի բեկորները, մետաղադրամները, բաղնիքի կավե ցնցուղ-ծորակները, զանգը, կաղապարները, ոսկրից գործիքները, ապակե սրվակների բեկորները, խաղաքարերը, նետասլաքները, լուսավորության միջոցները, թնդանոթի արկերը և այլն: Առանձնահատուկ պետք է նշել առաջին բաղնիքի ներսից գտնված կենդանու կավե արձանիկը, որը հավանաբար եղել է խաղաքար և աշխատանքների վերջին օրը հայտնաբերված մետաղական սրբապատկերը:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55