Արցախի Հանրապետությունում այս տարի խաղողի բերքատվության ցուցանիշները նախորդ տարվա համեմատ շատ ավելի գոհացուցիչ են՝ չնայած տեղացած կարկուտին, որը զգալի վնաս է հասցրել: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Վիլեն ԱՎետիսյանը: «Նախորդ տարվա համեմատ ավելացել է համախառն արտադրանքի ցուցանիշը»,-հավելել է Վ.Ավետիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ընթացիկ տարվա խաղողի սեղանի սորտերի բերքահավաքի աշխատանքները մեկնարկել են օգոստոս ամսվա կեսերից, իսկ տեխնիկական սորտերինը՝ սեպտեմբերի կեսերից: Բերքահավաքը մեկնարկել է Մարտունու և Մարտակերտի շրջաններում, այնուհետև նաև Ասկերանի շրջանում: «Ընթացիկ տարվա խաղողաքաղի աշխատանքները, կարելի է ասել, ավարտման փուլում են: Մարտակերտի շրջանում արդեն իսկ ավարտվել է, իսկ Մարտունու և Ասկերանի շրջաններում մոտ օրերս բերքահավաքը վերջնականապես կեզրափակվի: Աշխատուժի պակաս գրեթե չի եղել, համապատասխան օրավարձով աշխատանքներում ընդգրկվել են այգիների հարակից համայնքների բնակիչները»,-նշել է փոխնախարարը: Նրա խոսքով՝ խաղողի բերքի իրացման հետ կապված խնդիրներ մինչ օրս չեն առաջացել: «Խաղողի բերքի մթերումն ու վերամշակումն իրականացնում են տեղական վերամշակող կազմակերպությունները, որոնք խաղողն ընդունում են՝ ըստ քաղցրության աստիճանի, որը պետք է լինի 20 տոկոսից ոչ պակաս: Որոշակի քանակությամբ էլ, խաղողն արտահանվում է Հայաստանի Հանրապետություն, որտեղ մթերում են գինիներ պատրաստելու նպատակով»,-մանրամասնել է Վիլեն Ավետիսյանը: Անդրադառնալով նռան բերքահավաքին՝ Վիլեն Ավետիսյանը տեղեկացրել է,որ Հանրապետությունում այն մեծ ծավալով դեռևս չի մեկնարկել, քանի որ բերքն ամբողջությամբ դեռ չի հասունացել: Առանձին այգիներում, սակայն, որոշ հողօգտագործողներ արդեն սկսել են նռան բերքահավաքը:
15:35
14:42
14:19
14:05
13:48
13:24
13:09
12:52
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
11:44
11:28
11:05
10:33
10:17
10:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03