Այն, ինչ տեղի ունեցավ Էդգար Ղազարյանի հետ, ամենեւին էլ անսպասելի չէր, որովհետեւ ինչպես ինքը նշեց, սպառնալիքները դեռ շծուտվանից էին գալիս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «Էրեբունի» ԲԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով հասարական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին իր տան շքամուտքի մոտ ծեծի ենթարկելու փաստին:
«Սա ընդհանուր քաղաքական ուղեգծի դրսեւորումներից մեկն է՝ լռեցնելու ազատ խոսքը: Էդրգար Ղազարյանի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարը, Ավետիք Չալաբյանի նկատմամբ շինված, կարված գործերը, մյուսների նկատմամբ այլ կարգի բռնաճնշումները, բուհերից դասախոսներին ազատումները, այս ամենը մեկ ուղեգծի մեջ են տեղավորվում. Սա Նիկոլ Փաշինյանի բռնապետության հաստատման հերթական քայլն է: Նպատակն է մարդկանց լռեցնել, ահաբեկել, վախեցնել, բայց դա չի ստացվում, որովհետեւ խաղադրույքին դրված է ազգային, պետական շահը, մեր երկրի անվտանգության, մեր ժողովրդի ֆիզիկական գոյության, մեր պետականության հիմնահարցն է, եւ մեր նման մարդիկ հեշտ չեն ընկրկի այսպիսի ոտնձգությունների առջեւ: Ես անգամ չգիտեմ՝ պե՞տք է ակնկալենք, որ ոստիկանությունը բացահայտի ոչ միայն կատարողներին, այլեւ պատվիրատուներին: Սա պատվիրված գործողություն է եւ բացահայտման աստիճանից պարզ կլինի, թե ովքեր են կանգնած հետեւում: Եթե առաջ քրեական գործեր էին հարուցվում, հիմա մեթոդներն ավելի են կոշտանում, ահաբեկման նպատակն իրենց համար ավելի է սրվում սպասվող կապիտուլյացիային ընդառաջ: Ինչքան կապիտուլյացիան մոտենում է, այնքան ակնհայտ է դառնում, որ ժողովրդի, հանրային գործիչների կողմից դիմադրությունն ավելանալու է, եւ դրա դեմն առնելու համար այսպիսի ահաբեկչական մեթոդների են դիմում»,-ասաց Սողոմոնյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իր տան շքամուտքի առաջ ծեծի է ենթարկվել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Իրեն անծանոթ երկու մարդ հարձակվել են եւ ծեծել։ էդգար Ղազարյանը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ։
Էդգար Ղազարյանը ծեծի է ենթարկվել իր տան շքամուտքի առաջ. Մենուա Սողոմոնյան
20:42
20:18
19:43
19:09
18:37
18:19
17:53
17:35
17:19
17:04
16:45
16:23
16:08
15:52
15:34
14:44
14:23
13:52
13:35
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:46
09:34
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:56
09:45
09:36
09:25
09:17
09:02
09:45
09:37
09:27
09:16
09:01
09:52
09:37
09:19
09:02
09:45
09:33
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:18
09:02
09:45
09:33
09:17
09:02
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02