Ադրբեջանական կողմը մինչև այս պահը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հստակ է՝ երբ կսկսվեն որոնողական աշխատանքները, որ ուղղություններով և ինչու մինչև հիմա հնարավոր չէր սկսել այդ աշխատանքը։ Թորոսյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, միջնորդների և միջազգային գործընկերների ներգրավմամբ ամենօրյա աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ: «Ադրբեջանական կողմի հետ այս կապակցությամբ ձեռք են բերվել որոշ նախնական պայմանավորվածություններ։ Պիտի արձանագրենք նաև, որ մինչև այս պահը ադրբեջանական կողմը խոչընդոտում է ՀՀ օկուպացված տարածքներում որոնողական աշխատանքների իրականացմանը», - ասաց Թորոսյանը։ Աստանայում, հոկտեմբերի 14-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը։ «Իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող միջդիրքային գոտիներում», - ասել էր գործադիրի ղեկավարը՝ նշելով, որ պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ «Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի», - ասել էր Փաշինյանը։
Վերջին տվյալներով՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած է 29 մարդ։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01