Լիբանանում վերջին երկու օրվա ընթացքում խոլերայի 80 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի թիվը հասել է 169-ի։ Չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս ալ-Աբյադը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։ Նախարարը նշել է, որ Լիբանանում խոլերայի բռնկման սկսվելուց ի վեր մահացել է հինգ մարդ։ Նրա խոսքով՝ հիվանդության տարածման տեմպերը բարձր են, ընդ որում՝ վարակման նոր դեպքերի մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում Լիբանանում բնակվող սիրիացի փախստականներին։ Որպես մահվան դեպքերի հիմնական պատճառ նախարարը նշել է բժիշկներին ուշ դիմելը։ Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ վարակի գլխավոր օջախը մնում է երկրի հյուսիսում գտնվող Աքքար նահանգը, որտեղ հոկտեմբերի սկզբին խոլերայի առաջին դեպքն է գրանցվել գրեթե 30 տարվա ընթացքում։ «Մի շարք տարածքների ջրային աղբյուրների աղտոտվածությունը խոլերայի տարածումը հրահրող գլխավոր գործոնն է»,- ասել է գերատեսչության ղեկավարը։ Բացի այդ, նշվել է, որ վարակը փոխանցվում է նաև գյուղատնտեսական մթերքների աղտոտման և հիվանդ մարդկանց հետ շփման միջոցով։
13:52
13:38
13:19
13:03
12:44
12:23
12:04
12:02
11:45
11:37
11:25
11:05
10:55
10:47
10:22
09:47
09:27
09:03
16:50
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02