ԱՄՆ պաշտոնյաները բանակցություններ են վարել թուրք գործընկերների հետ՝ Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու համար, ինչը Արեւմուտքի վերջին քայլն է, որպեսզի ստիպի Անկարային ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Մոսկվայի նկատմամբ: Ֆինանսների նախարարի ահաբեկչության ֆինանսավորման եւ ֆինանսական հանցավորության դեմ պայքարի հարցերով օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգի գլխավորած պատվիրակությունը այս շաբաթվա սկզբին Անկարայում եւ Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի կենտրոնական բանկի ղեկավարի եւ գործարար խմբերի հետ, իսկ չորեքշաբթի օրը պետք է հանդիպեր ֆինանսների նախարարության տեղական պաշտոնյաների հետ: Այցը տեղի է ունեցել Ղազախստանի մայրաքաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի բանակցություններից մեկ շաբաթ անց: Երկու ղեկավարները պայմանավորվել են ամրապնդել էներգետիկ կապերը եւ ստեղծել միջազգային գազային հանգույց Թուրքիայում, ինչը երկիրը պոտենցիալ կդարձնի դեպի Եվրոպա ռուսական հոսքերի առանցքային ուղի: Ռուսաստանի հետ Թուրքիայի տնտեսական եւ առեւտրային կապերի խորացումը, որը ամրապնդված է Էրդողանի եւ Պուտինի ջերմ հարաբերություններով, առաջացրել է Արեւմուտքի զայրույթը, որը ցանկանում է միացյալ միջազգային ճակատ ստեղծել, որպեսզի համոզի Մոսկվային փոխել կուրսը Ուկրաինայի հարցում»,- գրում է Bloomberg-ը։
ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն հունիսին այցելել է Թուրքիա՝ արտերկրում ռուսական ակտիվների արգելափակմանը աջակցելու նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ջանքերի շրջանակներում: Ավելի ուշ Ադեյեմոն նամակ է ուղարկել մի քանի թուրքական բիզնես խմբերին՝ նախազգուշացնելով նրանց Ռուսաստանում բիզնես վարելու հետեւանքների մասին։ Սեպտեմբերին Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության վարչությունը նախազգուշացրել է ֆինանսական հաստատություններին ռուսական վճարային քարտերի «Միր» օպերատորի հետ նոր պայմանագրերի կնքման կամ գործող պայմանագրերի ընդլայնման ռիսկերի մասին: Դա անհանգստացրել է թուրք պաշտոնյաներին, եւ համակարգում ներգրավված բոլոր հինգ թուրքական բանկերը հետագայում հրաժարվել են դրանից: «Թուրքիան դառնում է ավելի ու ավելի կարեւոր գործընկեր Պուտինի համար, քանի որ պատժամիջոցները փակում են առեւտրի, ճանապարհորդությունների եւ ներդրումների մյուս ուղիները: Իսկ Էրդողանը, որը կառաջադրվի հաջորդ տարվա ընտրություններում նոր ժամկետի համար, հուսով է, որ Ռուսաստանը կօգնի աջակցել Թուրքիայի խնդրահարույց տնտեսությանը, որը ներառում է արտոնյալ գազ ապահովումը եւ լիրայով վճարումների մասին համաձայնագիրը»,- նշում է գործակալությունը:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44