Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայում գազային հանգույց կառուցելու գաղափարին։ Այս մասին գրում է Եվրանյուզը։ Ավելի վաղ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Ռուսական էներգետիկայի շաբաթ - 2022» միջազգային ֆորումում։ Նա նշել է, որ խոսքը գնում է մեկ այլ գազատարի համակարգի կառուցման և Թուրքիայում հանգույց ստեղծելու հնարավորության մասին, որով կապույտ վառելիքը կմատակարարվի երրորդ երկրներին, առաջին հերթին եվրոպական, եթե դա նրանց հետաքրքրի։ «Մեր վերջին հանդիպմանը մենք պայմանավորվեցինք պարոն Պուտինի հետ։ Մենք այստեղ հանգույց ենք ստեղծելու Ռուսաստանից եկող թուրքական գազով, և նա դա բացատրեց ամբողջ աշխարհին, իր իսկ խոսքով. «Եվրոպան կարող է բնական գազ ստանալ Թուրքիայից»»,- ասել է Էրդողանը։ Թուրք առաջնորդի խոսքով՝ կենտրոնը նախատեսվում է ստեղծել հնարավորինս շուտ, դրա համար ամենահարմար վայրը Թուրքիայի եվրոպական մասում գտնվող Թրակիա շրջանն է, որտեղ անցկացված է «Թուրքական հոսք» գազատարը։ «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը չի բացառել, որ բոլոր կորցրած ծավալները, որոնք նախկինում Եվրոպա էին գնում «Հյուսիսային հոսք» համակարգի գազատարներով, կտեղափոխվեն թուրքական հանգույց։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02