«Ինձ զեկուցել են և, անկեղծ ասած, ինձ համար անակնկալ էր արձանագրելը, որ Հայաստանի շուկայում ցեմենտի որոշակի դեֆիցիտային երևույթներ կան», կառավարության նիստում հերթական սուբվենցիաների հատկացման նախագիծը քննարկելու ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը: Նա ենթադրեց, որ ՀՀ-ում այն ծվալի շինարարություն կա, որ շուկայում արդեն ցեմենտի դեֆիցիտ է առաջացել և տեղի արտադրողները չեն հասցնում շուկային մատակարարել: Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը որոշում էր կայացրել ցեմենտի ներկրման տուրքը 14 հազարից իջեցնել 2 հազարի: Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ օրենքն արդեն ընդունվել և հոկտեմբերի 10-ից ուժի մեջ է մտել:
«Հույս ունենք, որ սա դեֆիցիտի խնդիրը կլուծի, բայց մենք անընդհատ այդ ազդակները ստանում ենք, որ շուկայում ցեմենտ ձեռք բերելու խնդիր կա: Այն մի կողմից լավ է, որ շատ մեծ ծավալների շինարարություն է տեղի ունենում երկրում, մյուս կողմից լավ չէ, որ դրա պատճառով կարող է շինարարությունը դանդաղել»,-հայտարարեց գործադիրի ղեկավարը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ ցեմենտի շուկայում դեֆիցիտը կարող է լինել արհեստական պատճառներով ինչը գների բարձրացման պատճառ է դարձել, բայց դեռ վարույթ չի հարուցվել: «Հարուցեք, բայց այն ընդհանուր գնահատականը չի փոխում, նրանք, որոնք արհեստական ստեղծում են դեֆիցիտ, վաճառքի պրոբլեմ չունեն, ընդհակառակը, ուզում են առիթից օգտվեն ու ավելի մեծ շահույթ ստանան: Իհարկե, գերշահույթ ստանալու ախորժակները պետք է զսպվեն»,-արձագանքեց Փաշինյանը:
Աղբյուր` Panorama.am
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44