ԵՄ-ի երկօրյա գագաթաժողովի մասնակիցները, որը մեկնարկել էր հինգշաբթի Բյուսելում, պայմանավորվել են շարունակել տնային տնտեսությունների եւ բիզնեսի համար էներգիայի գների աճի զսպման մեխանիզմների որոնման աշխատանքը։ Այս մասին ուրբաթ՝ հոկտեմբերի 21-ի առավոտյան, Թվիթերում գրել է գագաթաժողովում նախագահող՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ավելացնելով, որ «միասնությունը եւ համերաշխությունը գերակշռել են»։ Էներգետիկ խնդրի քննարկումը շարունակվել է մինչեւ ուշ գիշեր։
Աշխատանքը կշարունակվի այն առաջարկների հիման վրա, որոնք հրապարակվել էին Եվրահանձնաժողովի (ԵՀ) կողմից այս շաբաթ՝ ավելի վաղ։ Դրանք հանգամանալիորեն քննարկվել են գագաթաժողովում։ Մասնավորապես, ԵՀ-ը առաջարկել է ստեղծել եվրոպական երկրների կողմից գազի գնման միասնական համակարգ եւ մտցնել հեղուկացված գազի արդարացի գնի հաշվարկի նոր բանաձեւ, որը հաշվի կառնի Ռուսաստանի խողովակաշարներով գազի մատակարարումների կտրուկ նվազումը։
Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարները պայմանավորվել են հանդիպել եկող շաբաթ, որպեսզի շարունակեն այս եւ հնարավոր այլ միջոցների քննարկումը։ «Շատ աշխատանք կա կատարելու,- ասել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր դե Կրոոն։- Մենք մտնում ենք նոր, անհայտ տարածք, որտեղ դեռ փորձ չունենք»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02