Սպիտակ տունը բանակցություններ է վարում միլիարդատեր Իլոն Մասկի հետ՝ Իրանում SpaceX Starlink արբանյակային ինտերնետ ծառայություն ստեղծելու համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով գործին ծանոթ պաշտոնյաներին։ Արբանյակային լայնաշերտ կապը կարող է օգնել իրանցիներին շրջանցել ինտերնետի և որոշ սոցիալական մեդիա հարթակների հասանելիության սահմանափակումները: Անցյալ ամիս ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ արբանյակային ինտերնետի որոշ սարքավորումներ կարող են արտահանվել Իրան, ինչը ենթադրում է, որ ընկերությունը կարող է լիցենզիայի կարիք չունենալ՝ երկրում արբանյակային լայնաշերտ ծառայություններ մատուցելու համար: Այնուհետեւ Մասկը ասել է, որ ակտիվացնելու է Starlink-ը՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի թվիթերյան գրառմանը, որ Միացյալ Նահանգները քայլեր է ձեռնարկել՝ «նպաստելու իրանցիների համար ինտերնետի ազատությանը եւ տեղեկատվության ազատ հոսքին»: Մասկը երեքշաբթի նշել է, որ Starlink-ը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից որեւէ ֆինանսավորում չի ստացել՝ Ուկրաինայում իր ծառայությունների համար՝ հավելելով, որ ընկերությունը ամսական մոտ 20 միլիոն դոլար է կորցնում չվճարված ծառայությունների եւ կիբերհարձակումներից պաշտպանվելուն ոււղղված անվտանգության միջոցառումների վրա ծախսելու պատճառով։
14:36
14:22
13:56
13:45
13:33
13:16
11:45
11:42
11:28
11:08
10:55
10:32
10:13
09:48
09:25
09:08
23:31
15:27
14:27
13:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01