Բնապահպան ակտիվիստները կարտոֆիլի պյուրե են նետել Գերմանիայի թանգարաններից մեկում գտնվող Կլոդ Մոնեի նկարի վրա՝ ի նշան հանածո վառելիքի արդյունահանման դեմ բողոքի: Այդ քայլը տեսանելի վնաս չի հասցրել ապակեպատ նկարին։
«Վերջին սերունդ» խմբի երկու ակտիվիստներ, որոնք Գերմանիայի կառավարությանը կոչ են արել՝ վճռական գործողություններ ձեռնարկել կլիման պաշտպանելու եւ հանածո վառելիքի օգտագործումը դադարեցնելու համար, մոտեցել են Պոտսդամի «Բարբերին»-ի թանգարանում գտնվող Մոնեի Les Meules կոչվող նկարին եւ դրա վրա թանձր նյութ նետել:
Ավելի ուշ խումբը Twitter-ի գրառման միջոցով հաստատել է, որ եփուկը կարտոֆիլի պյուրե է եղել:
Գերմանական DPA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ գործողությանը մասնակցել է չորս մարդ։
Նկարը Մոնեի «Հայդեզեր» շարքի մի մասն էր: Թանգարանի ներկայացուցիչը լրատվականին ասել է, որ դեռեւ պետք է պարզեն, արդյոք կտավը կարող է երկարաժամկետ վնաս կրած լինել, թե ոչ:
Բրիտանական Just Stop Oil խումբը այս ամսվա սկզբին Լոնդոնի Ազգային պատկերասրահում լոլիկի ապուր էր լցրել Վինսենթ վան Գոգի «Արեւածաղիկներ» կտավի վրա:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02