Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարը գոյություն ունի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Հռոմում «Խաղաղության կոչ» միջազգային ֆորումում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև նշել է, որ խաղաղությունը հնարավոր կլինի «երբ Ուկրաինան գա նման որոշման»։ Մակրոնը կոչ է արել երկխոսել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ։
«Խաղաղության հեռանկարը գոյություն ունի... Ես երբեք չեմ դադարել խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ» ,-ասել է Ֆրանսիայի ղեկավարը։
Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան մտադիր է շարունակել երկխոսությունը Ռուսաստանի հետ Ուկրաինայի իրավիճակի շուրջ։ Նրա խոսքով՝ Փարիզը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ուկրաինան ու Ռուսաստանը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։
Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ կշարունակի հեռախոսային կապը Պուտինի հետ։ Նա նաև կոչ է արել Ռուսաստանի Դաշնության նախագահին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար։
Նաև Մակրոնն ավելի վաղ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում անօրինական էր անվանել չորս շրջանների միացումը Ռուսաստանի Դաշնությանը։ Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է, որ Փարիզը կօգնի Ուկրաինային վերականգնել լիարժեք ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02