Գերմանիան՝ ԵՄ առաջատար տնտեսությունը եւ Եվրոպայի արտահանման կենտրոնը, կարծես թե մոտենում է անխուսափելի ռեցեսիայի, հայտնում է AFP-ն։ S&P Global Market Intelligence-ը հայտնել է, որ «եվրոգոտու խոշորագույն տնտեսությունում մոտալուտ ռեցեսիայի նշանները աճում են»՝ հրապարակելով հոկտեմբերին եվրոգոտու գնումների մենեջերների ինդեքսը: 19 երկրների PMI ինդեքսը մեկ ամիս առաջ ընկել է մինչեւ 47,1՝ մեկ ամիս առաջ 48,1-ի համեմատ՝ սա չորրորդ անընդմեջ անկումն է եւ ամենաարագ նվազումը գրեթե երկու տարվա ընթացքում՝ էլ ավելի բարձր գնաճի եւ էներգակիրների բարձր գների պայմաններում: Գերմանիայում PMI-ն սեպտեմբերի 45,7-ից իջել է մինչեւ 44,1: 50-ից ցածր ցուցանիշը վկայում է տնտեսական անկման մասին: Գերմանիայի ցուցանիշը ամենացածրն էր երկրի ձեռնարկությունների աշխատանքի սկզբնական դադարեցումից հետո, երբ սկսվեց Covid-19 համավարակը: Հետազոտությունը վկայում է, որ ինչպես արտադրությունը, այնպես էլ ծառայությունները Գերմանիայում ցույց են տալիս կրճատման արագացված տեմպեր, սակայն դա դեռ չի հանգեցրել աշխատատեղերի կրճատման: Գերմանական ձեռնարկությունները «խորապես հոռետեսորեն են տրամադրված» գալիք տարվա հեռանկարների հանդեպ: Ֆրանսիայում, որը ԵՄ-ում երկրորդ ամենամեծ տնտեսությունն է, տնտեսությունը լճացել է՝ PMI-ն կազմել է 50՝՝ սեպտեմբերի 51,2-ի համեմատ: Թեեւ Ֆրանսիան ավելի քիչ է տուժում գնաճից, քան մյուս եվրոպական երկրները, գների աճը շարունակում է ճնշում գործադրել սպառողների վրա՝ հանգեցնելով գործարանների պատվերների կտրուկ նվազմանը: Եվրոգոտու ամբողջ տարածքում PMI-ն ցույց է տվել, որ գործարանային արտադրությունը հինգերորդ ամիսն անընդմեջ նվազում է ծանր համաճարակից ի վեր չտեսնված տեմպերով: Պահանջարկի անկման ֆոնին մի փոքր թուլացել են մատակարարման գերբեռնվածությունը եւ դեֆիցիտը: Թեեւ ռեսուրսների պահանջարկը կտրուկ նվազել է, էներգիայի ծախսերի աճը եւ աշխատավարձի վրա ճնշումը բարձր են պահել ծախսերը: Ըստ S&P Global Market Intelligence-ի գլխավոր տնտեսագետ Քրիս Ուիլյամսոնի՝ եվրոգոտում ռեցեսիան «ավելի անխուսափելի է թվում»: «Տարածաշրջանում էներգետիկ ճգնաժամը շարունակում է մնալ հիմնական մարտահրավեր եւ ձգձգում է ակտիվությունը, հատկապես էներգատար ոլորտներում»: PMI-ի տվյալները հրապարակվել են Եվրոպական կենտրոնական բանկի խորհրդի նիստից առաջ, որն, ինչպես ակնկալվում է, որոշում կկայացնի տոկոսադրույքի զգալի կրճատման մասին՝ փորձելով նվազեցնել գնաճը: Եվրոգոտու 19 երկրներում գնաճը սեպտեմբերին հասել է գրեթե 10 տոկոսի, ինչը հինգ անգամ գերազանցում է ԵԿԲ-ի երկու տոկոս թիրախը: Կանխատեսվում է, որ գերմանական տնտեսությունը, որի էներգատար արդյունաբերությունը մեծապես կախված էր ռուսական գազից մինչ պատերազմը, որ 2023 թվականին կկրճատվի 0,4 տոկոսով: Ավելի բարձր տոկոսադրույքները սովորաբար նշանակում են բիզնեսի ակտիվության նվազում, քանի որ վարկը թանկանում է, իսկ սպառողական ծախսերը կրճատվում են: ԵՄ-ն ամբողջ ուժով պայքարում է էներգակիրների գների իջեցման ուղիներ գտնելու համար: Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ Եվրոպայի որոշ հատվածներում անկումը կարող է վերածվել «ավելի խորը ռեցեսիայի» ամբողջ մայրցամաքում: Էներգիայի գների եւ գնաճի դեմ պայքարում կառավարության աջակցությունը «միայն մասամբ» է փոխհատուցում այդ խնդիրները»,- ասել է նա: ԱՄՀ-ն արդեն կանխատեսել է, որ հաջորդ տարի Գերմանիան ու Իտալիան ռեցեսիայի մեջ կգլորվեն:
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
20:19 26.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03