Ռուսաստանի եւ Իրանի ներկայացուցիչները ՄԱԿ Անվտանգության խորհրդում սպառիչ պատասխաններ են տվել Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ օգտագործման ԱՄՆ մեղադրանքներին։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի 19-րդ ամենամյա հանդիպման շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ինչ վերաբերում է Իրանից անօդաչու թռչող սարքերի հետ կապված կոնկրետ իրավիճակին, Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները պաշտոնապես սպառիչ պատասխաններ են տվել, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդում»,- ասել է նա։ Մեկնաբանելով ԱՄՆ-ի համապատասխան մեղադրանքները՝ Լավրովը նշել է, որ Վաշինգտոնն ապրում է ոչ թե միջազգային իրավունքի նորմերով, այլ իր կանոններով։ «Այս կանոնները նշանակում են, որ իրենց ամեն ինչ թույլատրված է»,- ընդգծել է նախարարը։ Ավելի վաղ Ռուսաստանի եւ Իրանի պաշտոնյաները հերքել էին Ուկրաինայում օգտագործելու համար Ռուսաստանին իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարման մասին մի շարք արեւմտյան լրատվամիջոցների պնդումները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման հաղորդագրությունները արտանետում է անվանել եւ ընդգծել է, որ ՌԴ-ն օգտագործում է հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքեր։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02