Մատենադարանում այսօր տեղի է ունեցել Եվրամիության հովանու ներքո գործող՝ «Եվրոդիպ» հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովը, որի անցկացմանն աջակցում է Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Համաժողովն այս տարի անցկացվում է «Զբոսաշրջային կրթություն. ուղիներ դեպի նոր նշանակետեր» խորագրի ներքո:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, «Եվրոդիպի» տնօրենների խորհրդի նախագահ Կիս Վան Դեր Կլիպը, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ-ի) տնօրեն Վիլգելմ Հյուգոն:
Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ Հայաստանում նման համաժողով գումարելու համար: «Երևանում նման հեղինակավոր համաժողովի անցկացումը մեծ նշանակություն ունի ոլորտի զարգացման առումով, որովհետև տուրիզմը և հատկապես զբոսաշրջային կրթության զարգացումը մեր երկրի գերակա ուղղություններից է: Սա այն մասնագիտություններից է, որն անմիջապես կապված է աշխատաշուկայի հետ: Հույս ունենք, որ համաժողովից հետո և՛ նոր գործընկերներ կգտնենք կրթության ոլորտում, և՛ ձևավորված արդյունքի հիման վրա կրթական չափորոշիչների, ծրագերի մեջ կորդեգրենք նոր ձևաչափեր: Մենք հատկապես կարևորում ենք միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի այն հատվածը, որոնք անմիջապես առնչվում են ենթակառուցվածքների զարգացման, սպասարկման որակի մեծացման հետ: Անելիքներն այս առումով շատ են. երկիրը իսկապես փորձում է գերակա այս ուղղությունը բերել նոր աստիճանի, և այդ ճանապարհին կարևորագույն բաղադրիչներից մեկը տուրիզմի կրթության որակի բարձրացումն է: Դրա համար անհրաժեշտ են համապատասխան սարքավորումներ, վերապատրաստված որակյալ դասախոսներ, և այս իմաստով համագործակցությունը միջազգային գործընկերների հետ իսկապես կարևոր է: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին և հատկապես Եվրամիությանը, որոնք տարիներ շարունակ աջակցում են հատկապես այս ոլորտի զարգացմանը»,-նշել է նախարարը՝ համաժողովի մասնակիցներին մաղթելով հաջողություն և գործնական արդյունքներ:
Նշենք, որ Հյուրընկալության և զբոսաշրջային կրթության ասոցիացիան՝ «Եվրոդիպը», ոլորտի ամենահեղինակավոր ցանցերից մեկն է աշխարհում։ Կառույցին անդամակցում են շուրջ 40 երկիր և 100-ից ավելի կրթական հաստատություններ, որտեղ սովորում են ավելի քան 150000 ուսանող: Հայաստանում «Եվրոդիպի» 23-րդ համաժողովն անցկացնելու որոշումը կայացվել է 2013 թվականի հոկտեմբերին, «Եվրոդիպի» տնօրենների խորհրդի նիստում:
Համաժողովի մասնակցության համար Հայաստան են ժամանել «Եվրոդիպի», Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ` Ֆրանսիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Սլովակիայից, Ավստրիայից, Սենեգալից, Ռուսաստանից, Պակիստանից, Հորդանանից, Ղազախստանից, Լիտվայից, Մեծ Բրիտանիայից, Իրանից, Թուրքիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից։
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02