ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ԱՄՆ-ից և Ռուսաստանից ակնկալում է, որ նրանք կստեղծեն պայմաններ կայուն խաղաղության և ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար։
«ԱՄՆ-ից ակնկալում եմ նույնը, ինչ Ռուսաստանից՝ հանձնառություն, վստահություն առ այն, որ մենք կկարողանանք ստեղծել պայմաններ, որպեսզի մեր գլխավոր առաջնահերթությունը դառնա խաղաղությունը, և որպեսզի ունենանք արդյունավետ հնարավորություններ ահաբեկչության դեմ պայքարում, որն այսօր սպառնում է մարդկանց»,- ասել է նա RIA Novosti-ին տված հարցազրույցում։
Համաշխարհային կազմակերպության 9-րդ ղեկավարը պարտականությունների կատարմանը կանցնի հունվարի 1-ից։
Պատասխանով հարցին՝ հանդիպե՞լ է ԱՄՆ նախագահի թեկնածուների հետ, նա ասել է, որ նախկինում հանդիպել է Հիլարի Քլինթոնին, սակայն Թրամփին՝ երբեք։
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Մոսկվային և Վաշինգտոնին կհաջողվի հաղթահարել հակասությունները։
«Իմ առաջին կինը (նա մահացել է) հոգեվերլուծաբան էր։ Դասը, որ նա տվել է ինձ, իմ քաղաքկան կյանքի կենտրոնում է։ Նա բացատրել է, որ երբ երկու մարդ միասին են, նրանք իրականում ոչ թե երկուսն են, այլ 6-ը։ Դրանք մարդիկ են, ինչպիսին անմիջականորեն իրենք են, ինչպիսին նրանք տեսնում են դիմացինին, և ինչպիսին են իրենք իրենց ներկայացնում։ Կարծում եմ, որ այդպես էլ պետությունների պարագայում է։ Կարևոր է ինչպես մարդկային հարաբերություններում, այնպես էլ դիվանագիտությունում փորձել հաղթահարել այդ հակասությունները, 6-ից դուրս բերել 2-ին։ Ես կանեմ ամեն բան բոլոր իրավիճակներում՝ փակելու ըմբռնման ու վստահության այդ բացերը»,- նշել է նա։
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02