ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «լքել է Հայաստանն ու մի քանի միլիոն դոլարով առանձնատուն գնել ԱՄՆ-ում»
1in.am կայքի սեփականատեր, քաղաքական գործիչ Արման Բաբաջանյանն էլ տեղեկանք է հրապարակել, որը, ըստ նրա, հաստատում է, որ Վիգեն Սարգսյանն այս տարվա մայիսին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք է բերել առանձնատուն 2,050,000,00 դոլարով:
«Վիգեն Սարգսյանն ու նրա կինը Լուսինե Գալաջյանը միասին արդեն բնակվում են նոր 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատանը»,- գրել է Բաբաջանյանը:
ՀՀ գլխավոր դատախազությունից InfoPort.am-ին հայտնել են, որ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արման Բաբաջանյանի կողմից հրապարակված տեղեկանք
168.am-ը կապ է հաստատել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ և պարզաբանում խնդրել ԱՄՆ-ում մի քանի միլիոն դոլարով առանձնատուն գնելու առնչությամբ:
«Տեսել եմ այդ հրապարակումը: ԱՄՆ-ում մեծ դժվարություն չի կազմում գտնել ցանկացած անձի գույքի մասին տեղեկատվություն, ինչպես նաև անշարժ գույքի առքուվաճառքի մասին տվյալներ: Այդ տեղեկատվական դաշտն ամբողջությամբ բաց է և թափանցիկ: Հատկապես, որ ես չեմ թաքցրել իմ գործարքն այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց անվան տակ: Կարծում եմ՝ Արման Բաբաջանյանն ու այսօրվա աղմուկը տարածողներից շատերը լսելով չէ, որ գիտեն ԱՄՆ-ում գույք ունենալու և այդ տեղեկատվության հասանելիության մանրամասնությունները: Եթե ոչ, ապա կարող եմ օգնել գտնելու բազմաթիվ անշարժ գույքերի սեփականատերերի մանրամասն տվյալներ: Ավելին, ԱՄՆ-ում իմ տան հասցեն անձամբ եմ հայտնել Հայաստանի պատկան մարմիններին` անհրաժեշտության դեպքում ինձ հետ կապ հաստատելու հնարավորություն տալու համար: Այսինքն, որևէ «բացահայտում» այստեղ ի սկզբանե լինել չի կարող:
Գրեթե 5 տարի չհանդիսանալով հանրային ծառայող, աշխատում եմ ԱՄՆ-ում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում, ունեմ կայուն եկամուտ: Երեք տարի վարձով բնակվելուց հետո, կնոջս հետ կայացրեցինք ծանր որոշում` վաճառելու 2013 թվականին, այսինքն, իմ` պաշտպանության նախարար լինելուց երեք տարի առաջ ձեռք բերած մեր բնակարանը Երևանում և մեր բնակության համար այստեղ տուն ձեռք բերել:
Ինձ շատ զարմացրեց նաև տեղեկատվության այն ավելի ինտրիգային հատվածը, որով ակնարկ էր արվում ինչ-որ գումար Հայաստանից զարտուղի, ինչ-որ մեկի միջոցով դուրս բերելու խնդրին: Դա բացարձակ անհեթեթություն է: Մեր բնակարանի վաճառքի գումարը փոխանցվել է գնորդի բանկային հաշվից իմ բանկային հաշիվ` իմ անունով»,- նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
17:17
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
10:49
10:19
09:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44