«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գրում է․
«Շուրջ մեկ տարի առաջ, երբ ձևավորվում էր ութերորդ գումարման ԱԺ-ն, մենք բազմիցս նշել ենք, որ պատգամավորական մանդատը մեզ համար հանդիսանում է բացառապես պայքարի գործիք, և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար: Իսկ ՀՀԿ-ն, լինելով առաջամարտիկներից մեկը թե՛ փողոցային, թե՛ պառլամենտական պայքարի ձևաչափերում, բազմիցս ապացուցել է, որ Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են։ Ի համերաշխություն մեր ընդդիմադիր խորհրդարանական գործընկերներին՝ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ներկա են գտնվել ԱԺ լիագումար նիստերի հայտարարության ժամին: Իսկ այսօր մեր խմբակցության պատգամավորների մասնակցությունը ԱԺ քվեարկությանը պայմանավորված էր մեկ պարզ տրամաբանությամբ. Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող զարգացումները անխուսափելիորեն հանգրվանելու են Ազգային ժողովում, ինչպես նաև Սահմանադրական դատարանում: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում պատգամավորական մանդատը հնարավորություն է տալիս պայքարի հավելյալ ճակատներ ապահովել: Նշեմ, որ մեր որոշման վերաբերյալ մեր բոլոր գործընկերները տեղեկացվել են նախապես։ Խմբակցությունն այսօր իր ամբողջական կազմով չի գտնվել դահլիճում՝ պայմանավորված պատգամավորներից 2-ի գործուղումներով․ Թագուհի Թովմասյանը «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակներում գտնվում է Օտտավայում, իսկ ես՝ Բրյուսելում՝ կուսակցական դիվանագիտության խողովակներն ու կապերը ծառայեցնելու ի շահ Հայաստանի և Արցախի»:
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
16:09
15:51
15:33
15:18
15:03
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02