Եվրամիությունը դաշինքի պաշտպանության նախարարներին կոչ է արել համակարգել զենքի գնումները՝ մատակարարներից ավելի շահավետ պայմաններ ստանալու համար, քանի որ ԵՄ անդամները ձգտում են համալրել Ուկրաինային մատակարարումների պատճառով սպառված պաշարները, հայտնում է Reuters-ը։ Արեւմտյան երկրները շտապում են համալրել զենքի եւ զինամթերքի պաշարները այն բանից հետո, երբ զենքի հսկայական խմբաքանակներ են առաքվել Կիեւ, ինչը արդյունաբերությունից պահանջում է հզորությունների ավելացում՝ աճող պահանջարկը բավարարելու համար: «Անհրաժեշտ է շտապ վերականգնել մեր եվրոպական զինված ուժերի մարտունակությունը եւ համալրել սպառված պաշարները»,- ասել է ԵՄ դիվանագիտական ծառայության անվտանգության եւ պաշտպանության բաժնի ղեկավար Սթեյն Մոլսը: ԵՄ պաշտպանության նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, եւ Մոլսը հույս է հայտնել, որ նրանք կոնկրետ առաջարկներ կներկայացնեն զենքի համակարգված գնման համար։ Մոլսի խոսքով՝ եվրոպական երկրներին անհրաժեշտ են հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանություն, հակատանկային եւ հրետանային համակարգեր եւ անօդաչու սարքեր։ Բրյուսելը հույս ունի, որ 5-7 «նշանակալի նախագծեր» կլինեն՝ անդամ երկրների կողմից գնումները այնպիսի ոլորտներում համակարգելու համար, ինչպիսին է զինամթերքը: ԵՄ-ում պաշտպանական գնումները հազվադեպ են իրականացվում համատեղ, քանի որ երկրները ձգտում են աջակցել հայրենական արդյունաբերությանը: «Այժմ մենք բոլորս իսկապես հնարավորություն ունենք մի կողմ դնելու այս վաղեմի…ազգային շահերը»,- ասել է Մոլսը: Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության, արդյունաբերության եւ տիեզերքի հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Տիմո Պեսոնենն ասել է, որ ԵՄ երկրները չափազանց երկար են անտեսել պաշտպանական ներդրումները: Այն դեպքում, երբ ԵՄ ներդրումները 20 տարում աճել են 22 տոկոսով, ԱՄՆ-ում դրանք աճել են 66 տոկոսով, Ռուսաստանում՝ մոտ 300 տոկոսով եւ Չինաստանում ավելի քան 600 տոկոսով, ասել է նա։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01