Հունաստանը պատրաստ է «բարեկամության ձեռք մեկնել» Թուրքիային։ Հինգշաբթի այս մասին հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հաղորդում է AP-ն։ «Ես կցանկանայի, որ մեր հարեւանները, նույնիսկ ուշացումով, ընտրեին դեէսկալացիայի, օրինականության, խաղաղ գոյակցության ճանապարհը՝ առանց հռետորական պոռթկումների, բայց կառուցողական գործողություններով», - ասել է Միցոտակիսը Աթենքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո։ «Իմ կողմից ես միշտ պատրաստ եմ բարեկամության ձեռք մեկնել: Մենք լարվածության հետագա անտեղի աղբյուրների տեղ չունենք»,- ասել է Միցոտակիսը` հավելելով, որ տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:
«Դա է ուզում մեր ժողովուրդը, դա է ուզում թուրք ժողովուրդը, դա է ուզում ամբողջ Եվրոպան»: Նա ամոթալի է համարել այն փաստը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «չի տեսնում, որ փակուղի է գնում՝ թունավորելով իր ժողովրդին Հունաստանի դեմ ստով։ «Որովհետեւ մեր հարեւանները եւ մեր բոլոր դաշնակիցները գիտեն, որ հունական կղզիները որեւէ մեկի համար սպառնալիք չեն»։ Գերմանիայի կանցլերը նշել է, որ «բոլոր հարեւանների շահերից է բխում» Միջերկրական ծովի տնտեսական ներուժն օգտագործել «ի շահ իրենց բնակչության»: «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Հունաստանը շատ է ցանկանում դա անել»:
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02